
Լեհաստանը դեմ է Ուկրաինայի հետ մաքսազերծված առևտրի երկարաձգմանը

Լեհաստանի գյուղատնտեսության նոր նախարար Չեսլավ Սեկյերսկին սկզբունքորեն դեմ է արտահայտվել Ուկրաինայի հետ մաքսազերծված առևտրի երկարաձգմանը։ Այդ մասին նախարարը գրել է Առևտրի հարցերով եվրահանձնակատարին ուղղված նամակում։
Եվրահանձնաժողովն աշխատում է Ուկրաինայի հետ առևտրի ազատականացումը մինչև 2025 թվականի հունիս երկարաձգելու մեխանիզմի վրա։
Նախարարի խոսքով՝ ԵՄ-ի կողմից Ուկրաինայի հետ առևտրի ամբողջական ազատականացումը հանգեցրեց նախատեսվածին հակառակ հետևանքների։
«Ներմուծման չափազանց մեծ ծավալների հետ կապված խնդիրները վերաբերում են ոչ միայն հացահատիկային մշակաբույսերին, այլև շաքարին, հավի մսին, ձվին, հատապտուղներին և խնձորի խտանյութին»,- Լեհաստանի գյուղատնտեսության նախարարի խոսքերն է մեջբերել «ՌԻԱ Նովոստի»-ն,