Բաժիններ՝

Էկվադորի զինվորականներն ու ոստիկանությունը ձերբակալել են հանցավոր խմբերի մոտ 330 անդամի և ոչնչացրել ևս 5-ին

Էկվադորի զինվորականներն ու ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են հանցավոր խմբավորումների 329 անդամների և ոչնչացրել ևս 5-ին։

Այդ մասին հունվարի 10-ին հայտարարել է Էկվադորի զինված ուժերի միացյալ հրամանատարության ղեկավար Խայմե Վելա Էրասոն:

«Մենք առգրավել ենք տարբեր տրամաչափի 61 միավոր զենք, 418 փամփուշտ, 24 պայթուցիկ սարք, ձերբակալել ենք 329 ահաբեկչի։ Գերությունից ազատվել է 41 մարդ։ Ոչնչացրել ենք 5 ահաբեկչի»,– ասել է նա խորհրդաժողովի ժամանակ, որը հեռարձակել է Ecuavisa հեռուստաալիքը։ Հրամանատարության ղեկավարը նշել է, որ երեք զինված հանցավոր խմբավորումների հետ բախումներից հետո ուժայինները բանտեր են վերադարձել փախուստի դիմած 28 կալանավորների:

Վելա Էրասոն հավելել է, որ բանտերի տարածքում, որոնցում տեղի են ունեցել խռովություններ, ոչ մի սպանված պատանդ չկա: Ըստ պաշտոնական տվյալների` առնվազն 139 մարդ պատանդ է պահվում Էկվադորի բանտերում զինված ավազակախմբերի անդամների կողմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031