
Արտյոմ Ս.-ն հայտնաբերվեց «Շիրակ» օդանավակայանում

ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 18-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել և բաժին է տարվել 46-ամյա Արտյոմ Ս.-ն: Նա 2020 թ. հուլիսի 21-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: