ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը իրենց առաջին հեռախոսազրույցը դրական ազդակ են որակել ամբողջ աշխարհի համար:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 11-ին ժամը 12.30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծի, Խորենացու, Նար-Դոսի, Քրիստափորի, Չարենցի, Չարենցի 2-րդ նրբանցքի, Սարի թաղի, Վարդանանց փողոցներով պարփակված թաղամասի, ժամը 10.00-ից՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի թիվ 26/4, 26/5, 26/6 հասցեների բազմաբնակարան շենքերի և հարակից հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հայտնում է, որ ընթացակարգերի՝ հատուցման ցուցակների հրապարակման պահից սկսած Հիմնադրամի աշխատակազմը սկսում է իրականացնել հատուցումների գործընթացը:
Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ավիահաղորդակցության վերականգման հարցը նախկինի պես կախված է կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրադրությունից, ինչպես նաեւ Վրաստանի կողմից երկրի տարածքում ռուսաստանցիների անվտանգության ապահովման համար պայմանների կատարումից:
Ռուսաստանյան Տու-160 երկու ռազմավարական հրթիռակիրները պլանային թռիչքներ են կատարել Բարենցի, Գրենլադական եւ Նորվեգական ծովերի վրա:
Ադրբեջանական լրատվամիջոցները վերջին օրերին նախաձեռնել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դեմ կազմակերպված հարձակումներ, որոնց ներգրավված են նաև պատգամավորներ:
Արցախի Մարտակերտ քաղաքում և Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ, Մոխրաթաղ, Ճանկաթաղ համայնքներում ու հարակից բնակավայրերում փետրվարի 9-ին սակրավորական ջոկատներն ինժեներահետախուզական, միաժամանակ զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում:
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը, ով վարձավճարով հանդես է գալիս «Տոտենհեմում», դեռ չի փայլել Անգլիայում:
ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի փետրվարի 1-ին որոշմամբ տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևանի Ալիխանյան եղբայրների փողոցում գտնվող Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանը ( 1944 թվական, Արտեմ Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտը (ԵրՖԻ), Երևան քաղաքի Լեոյի 76 բնակելի տունը (1897 թ.) և ՀՀ Արագածոտնի մարզ Բյուրական համայնքի ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանին հարող տարածքում գտնվող Վիկտոր Համբարձումյանի, նրա ընտանիքի անդամների և այլ հայ աստղագետների տապանատունը (1965 թվականից)։
Լիարժեք պետության փոխարեն այսօր ունենք հայերով բնակեցված տարածք։ Այդ տարածքի անվտանգությունն ինքներս չենք կարողանում ապահովել, դիմել ենք օտար պետության, որը և ժամանակավորապես, առայժմ՝ անհայտ պայմաններով, համաձայնել է մեզ պաշտպանել։ Այս տարածքը չունի իշխանություն և լիարժեք կենսաապահովում չի իրականացվում։ Կա ՄԵԿ հոգի, որը ձևական իրականացնում է տարածքը համակարգողի սահմանափակ գործառույթներ։ Չունենք բյուջե և գոյատևում ենք օտարից մեծ պարտքեր վերցնելով, ինչը ժամանակավորապես լուծում է թոշակի, աշխատավարձի խնդիր։
ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը կոչ է անում բոլոր վարորդներին երթևեկությունն իրականացնելիս մշտապես հետևել ճանապարհային նշաններին և ճանապարհային գծանշումներին։
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդն այսօր նշում է պաշտոնավարման 69-րդ տարեդարձը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բեռնատարների համար:
Հայաստանում արձանագրված քաղցկեղով հիվանդացության, տարածվածության և մահացության ցուցանիշները, ինչպես նաև միջազգային վիճակագրության տվյալները և հիվանդության կանխատեսումները ևս մեկ անգամ պարտադրում են ամենայն կարևորությամբ մոտենալ ուռուցքաբանությանը։
Արցախում փետրվարի 5-ին կատարվել է 46 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք:
ՀՀ գլխավոր դատախազության հիմնական առաջնահերթություններից է ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարը:
Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ստացել է գործարարությամբ զբաղվող ընկերության տնօրենից բողոք այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները 2020թ. նոյեմբերի 25-ին ապօրինաբար, պատերազմի սպառնալիքով ներխուժել են ՀՀ կառավարության որոշմամբ իրենց հատկացված այն տարածքը, որտեղ արդեն 20 տարի իրենք իրականացնում են ձեռնարկատիրական գործունեություն՝ դրանով պատճառելով շուրջ 5,000,000 ԱՄՆ դոլարի վնաս:
Համակարգում ներդրված բազմաշերտ տեղեկատվությունը թույլ է տալիս միևնույն միջավայրում համադրել տարբեր շերտեր և իրականացնել մասնագիտական/ոլորտային վերլուծություններ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արտաշատ քաղաքում Նիկոլ Փաշինյանի շրջայցի տեսանյութից հետո մարդիկ բացահայտումներ արեցին՝ Փաշինյանին ողջունողների մեջ կրկնվող դեմքեր կային, նույն մարդը երկու անգամ էր բարեւում։ Իսկ Արտաշատի ոստիկանապետ Դավիթ Պետրոսյանը՝ սեւ ակնոցով, գլխարկով, քաղաքացիական հագուստով, որպես «ժողովուրդ»՝ ողջունում էր վարչապետին։
Վարչապետը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեության արդյունքում հայ-շվեդական հարաբերություններում կբացվի զարգացման նոր էջ:
Հայաստանում փետրվարի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 147 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167 568-ի:
Փետրվարի լույս 2-ի գիշերն ականանետով արձակված ինն արկ է պայթել Դուսամարեբ քաղաքի կառավարական նստավայրի տարածքում, երբ այնտեղ է եղել Սոմալիի նախագահ Մոհամեդ Աբդուլլահի Մոհամեդը:
Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության կողմից տարածած այն տեղեկությունը, իբր, հայկական կողմը կրակոցներ է արձակել Ադրբեջանի Ղազախի շրջանի գյուղերից մեկի ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ամփոփել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ հանդիպումը:
Բանակի օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն, հանդիպել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 22-ին բաժին է ներկայացել 29-ամյա Արամայիս Պ.-ն, որը հունվարի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (Շորթումը) 2-րդ մասի մեղադրանքով:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Տրանսգազ» ՍՊԸ մի խումբ աշխատողներ արժանացել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենի շնորհակալագրերի՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու համար:
Համացանցում հայտնվել են նոր մանրամասներ մատչելի iPhone SE Plus-ի մասին: Ըստ Apple Lab տեղեկատուի, նորույթը կստանա 6.1 դյույմանոց IPS էկրան՝ Touch ID մատնահետքի սկաներով, որը ներկառուցված կլինի Home կոճակի մեջ:
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ուղեղի կաթված է ստացել։
Թուրքիայի պաշտպանական ու ավիացիոն արդյունաբերության կատարած ընդհանուր արտահանումը 2020թ․ նախորդ տարվա համեմատ 14․8 տոկոս անկում է գրացել։ Ընդհանուր առմամբ 2020-ին արտահանման ծավալը կազմել է 2․3 մլրդ դոլար։ Այս մասին տեղեկություն է հրապարակել Թուրքիայի արտահանողների խորհուրդը։