Փետրվարի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ուշադիր հետևում է Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին:
American Airlines ավիաընկերության Լոս Անջելեսից Վաշինգետոն 1775 չվերթն արտակարգ վայրէջք է կատարել Քանզաս Սիթի քաղաքի (Միսուրիի նահանգ) օդանավակայանում ինքնաթիռի կռվարար ուղեւորի պատճառով: Փետրվարի 13-ին այդ մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը։
Կիևում Գերմանիայի դեսպանությունը շարունակում է աշխատանքը, սակայն դիվանագիտական անձնակազմի թվաքանակը կրճատվում է:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում փետրվարի 11-ի առավոտվա դրությամբ կազմել է 405 միլիոն 993 հազար 573: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Եվրամիությունը (ԵՄ) պաշտոնապես Ռուսաստանին է հանձնել Եվրոպայի պետություններին ՌԴ-ի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի հղած՝ եվրաանվտանգության շուրջ նամակի՝ իր կոլեկտիվ պատասխանը: Փետրվարի 10-ին այդ մասն ՏԱՍՍ-ին հաղորդել են Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունում:
Վերջին օրերին Լեհաստան ժամանող ամերիկացի զինծառայողներն, ինչպես նաեւ լրացուցիչ զինվորները Մեծ Բրիտանիայից հանրապետությունում ծառայության կանցնեն երկրի արեւելյան մասում: Փետրվարի 10-ին այդ մասին Լեհաստանի ռադիոյի եթերում հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։
Իսկ այսօր…Հայաստանի վարչապետի աթոռին բազմածը վախենում է Արցախ այցելել ու Ալիեւի վիրավորանքներին պատասխանել։
ՆԱՏՕ-ի երկրների զինծառայողների մասնակցությամբ Steadfast Cobalt 2022 զորավարժությունները Լեհաստանի փոխարեն կանցկացվեն Չեխիայում, իսկ Trojan Footprint զորավարժությունները կանցկացվեն Հունգարիայում եւ Սլովակիայում: Այդ մասին փետրվարի 9-ին հաղորդել է բրիտանական ՏԱԶ հեռուստաալիքը:
Իրանի զինված ուժերը ներկայացրել են ռազմավարական նշանակության «Խայբար շեկան» նոր հրթիռը: Այդ մասին փետրվարի 9-ին հայտնում է IRIB հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան: Հրթիռն աշխատում է պինդ վառելիքով եւ ունակ է թիրախները խոցելու մինչեւ 1450 կիլոմետր հեռավորության վրա:
Հայաստանի կառավարությունը նախատեսում է պահեստազորայինների նոր վաժական հավաքներ անցկացնել 2022 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը:
Միացյալ Նահանգներն Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) տարածք կուղարկի F-22 ամերիկյան կործանիչների սավառնախումբ անօդաչուների հակազդման համար, որոնք օգտագործում են եմենյան «Անսար Ալլահ» խռովարար շարժման կողմնակիցները (հուսիները):
Ամերիկային Միացյալ Նահանգները ներկայացնող գեղասահորդ Նատան Չենը համաշխարհային ռեկորդ է սահմանել Պեկինի Օլիմպիական խաղերում:
Հետխորհրդային տարածքի երկրների մեծ մասի միավորումը հավաքական անվտանգության և տնտեսական ինտեգրման վրա շեշտադրմամբ սերտ դաշինքի շրջանակում անխուսափելի է առաջիկա 15 տարում, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Solovyov Live յութուբյան ալիքին տված հարցազրույցում։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ 11-ամյա պատանու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն:
Երևանի մակնապարտեզներից մեկում երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ քրեական գործով դայակը չի կալանավորվի։ Դատարանը մերժել է դայակի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։
Չինաստանը փորձել է ուշադրությունը շեղել ՉԺՀ-ի Սինցզյան-Ույղուրական շրջանում ույղուրների եւ մյուս ազգային փոքրամասնությունների խնդրից՝ Խաղերի արարողության բացմանը ույղուր դահուկորդ Դենիգեեր Ալամուցզյանին ընտրելով Օլիմպիական կրակը վառելու համար:
Հայաստանում փետրվարի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1631 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 391 588-ի:
Ղազախստանի իրավապահ մարմինները առգրավել են ավելի քան 740 զենք, որոնք գողացվել են երկրում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի Ներքին գործերի նախարարության քննչական վարչության պետ Սանջար Ադիլովը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) իր հնգամյակի շրջանակում նախաձեռնել է առաջին խոշոր ընթրիք-դրամահավաքը՝ Advance Armenia Gala 2022-ը, որի շնորհիվ միջազգային առաջատար գիտական հետազոտություններում ընդգրկվելու հնարավորություն կստանա մինչև 50 հայաստանյան գիտնական:
Միգրանտների երկու երրորդն սկսել է լեհ-բելառուսական սահման գալ իբր Ռուսաստանի տարածքով: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի սահմանային պահպանության գլխավոր պարետի մամուլի քարտուղար Աննա Միխալսկայան:
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգն ԱԳՆ-ում տեղի ունեցած առանձնազրույցի և ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում քննարկել են ե՛ւ հայ-ավստրիական հարաբերությունները, ե՛ւ տարածաշրջանային ու միջազգային զարգացումները։
Թևան Պողոսյանը՝ ՀՀ ԶՈՒ կազմավորման 30-ամյակի և հայ-թուրքական հարաբերությունների մասին. ՈՒՂԻՂ:
Մեկնարկել է հիմնարար գիտությունների ոլորտում Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-ի միջազգային մրցանակի հայտերի ընդունման 2022 թվականի շրջափուլը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանումը՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժինն իրականացրել է ուսումնասիրություն, որի նպատակն է պաշտպանել (protect) և խթանել (promote) զինված ուժերում կանանց իրավունքները:
Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 842 հազար 213 մարդ:
Հունվարի 28-ին կատարվել է 32 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք է գրանցվել:
ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 26-ին հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի բութ վնասվածքով ու կողերի կոտրվածքով բուժօգնության է տեղափոխվել 44-ամյա մի տղամարդ։