ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին` ստեղծելու վստահության մթնոլորտ, որպեսզի սահմանային իրադրության լարվածությունը մեղմվի:
Մայիսի 31-ի առավոտյան մեկ մարդ է տուժել Համբուրգի գրասենյակային շեքում տեղի ունեցած պայթյունից, շենքն զգալի վնասվածքներ է ստացել:
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում 2021թ. առաջին չորս ամսիներին 78 անձի կողմից կամովին հանձնվել է 57 ինքնաձիգ, 3 գնդացիր, 5 նռնականետ:
Փրկարարները գտել են զբոսաշրջիկների խմբի երկու անդամի մարմինները, որոնք կորել էին Ղազախստանի հարավային հատվածում:
Շվեյցարիայի իշխանությունները մշակում են կանոններ, որոնք Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի լրագրողներին թույլ կտան Շվեյցարիայի տարածք ժամանել կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումների պայմաններում, որպեսզի լուսաբանեն նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի՝ հունիսի 16-ին Ժնեւում նշանակված հանդիպումը: Այդ տեղեկատվությունը կհրապարակվի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում, մայիսի 28-ին ՏԱՍՍ-ին հայտնել է Ժնեւի ՄԱԿ-ի բաժանմունքում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչության պաշտոնական ներկայացուցիչ Պաոլա Սերեզետին։
Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Բիշքեկում:
Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի անունից կայցելեն Կովկասի երեք երկրներ՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան:
Մայիսի 27-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-30-ը, հունիսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը խորին անհանգստություն է հայտնել Եթովպիայում բռնության աճի առիթով եւ հակամարտության երկու կողմերի իշխանություններին կոչ է արել հումանիտար օգնություն ցույց տալու հնարավորություն տրամադրելու տարածաշրջանում:
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերջին տարվա ընթացքում զգալիորեն բարելավել է իր NPS և CSI ինդեքսները՝ գերակատարելով միջազգային թիրախային ցուցանիշները: 2021 թ. առաջին եռամսյակի արդյունքներով հաճախորդների գոհունակության ինդեքսը կազմել է 9.6 (միջազգային թիրախային ցուցանիշը`9), իսկ հաճախորդների լոյալության ցուցանիշը՝ 74% (միջազգային թիրախային ցուցանիշը` 70%):
Արտակարգ իրավիճակների նախարարությունում հյուընկալվել են Լեհաստանից ժամանած լեհ և հայ բարեգործներ, որոնց ջանքերով արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ծավալուն մարդասիրական օգնություն էր ցուցաբերվել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի և Արցախի Հանրապետության բնակչությանը:
Կասպից ծովը կարող է Արալյան ծովի բնապահպանական աղետի կրկնությանն սպասել, եթե չպահպանի իր ջրային պաշարները: Այդ մասին մայիսի 25-ին լրագրողներին հայտարարել է Կենտրոնական Ասիայի գծով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Բուրիանը։
Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 157 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222 139-ի:
2021 թվականի մայիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն տեղափոխվող դատապարտյալ Վ. Մ.-ն փորձելու է ձեռք բերել թմրամիջոց։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 22-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանից, ոստիկանների ուղեկցությամբ, Մալաթիայի բաժին է ներկայացել 31-ամյա Անի Խ.-ն, որը 2018 թ. մայիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Մերձավոր Աեւելքում ԱՄՆ-ի ռազմական ներկայության վերանայումը կարող տարածաշրջանում հնարավորություններ բացել Չինաստանի եւ Ռուսաստանի համար:
Մայիսի 23-ին տեղի կունենան ազգային առաջնությունների հերթական տուրերի հանդիպումները:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մայիսի 26-27-ը կայցելի Իսրայել և Արևմտյան ափ՝ որպես Գազայի սեկտորում հաշտություն հաստատելու ԱՄՆ քաղաքականության մաս:
Մայիսի 21-ին, ժամը 13.30-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Աբովյան փողոցում վրաերթի է ենթարկել 22-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողներ
Գազայի հատվածից պաղեստինցի արմատականները մայիսի 10-ից Իսրայելի քաղաքների վրա են արձակել 4070 հրթիռ, 610 արկ ընկել է հենց պաղեստինյան միջատարածքում, շուրջ 90 տոկոսը կալավնել է հակաօդային պաշտպանության «Երաթե գմբեթ» համակարգով:
Բարսելոնայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպումը կարող է կայանալ առաջիկա շաբաթներին։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2004-2018 թվականների ընթացքում օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 4.921.302.379 ՀՀ դրամի եկամուտները։
Ամիսներ շարունակ կրկնվող իրականություն։ Ոտնձգություն մեր անվտանգությանը, պատերազմ կորուստներ կապիտուլյացիա։
Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժման եւ Իսրայլի իշխանությունների միջեւ հրադադարի ռեժիմը կարող է ուժի մեջ մտնել մայիսի 21-ին:
ԵՊՀ ուսանողական խորհուրդը հայատարարություն է տարածել՝ հայտնելով, որ հրաժարվում է մասնակցելուց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացին՝ այն որակելով ապօրինի:
Պետերբուրգի կոմունալ ծառայության աշխատողները շուրջ 150 հայտ են ստացել նախորդ օրը երեկոյան փոթորկից տապալված ծառերի վերաբերյալ: Այդ մասին մայիսի 19-ին հաղորդել է բարեկարգման գծով քաղաքային կոմիտեի մամուլի ծառայությունը։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Վրաստանի հարավում` Սամցխե Ջավախեթիում` Հայաստանի հետ սահմանի մոտ, 3,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է regnum.ru-ն` Վրաստանի Սեյսմիկ մշտադիտարկման ազգային կենտրոնի մամուլի ծառայությանը հղումով: