ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունվարի 27-28-ը 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
Հայաստանի ազգային օրը «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում կնշվի հունվարի 30-ին, որին մասնակցելու նպատակով Դուբայ կմեկնի ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը։
Բելառուսում նախագահական ընտրությունները կարող են չեղարկվել միայն պատերազմի դեպքում։ Մնացած դեպքերում դրանք կանցկացվեն օրենքով սահմանված ժամկետում։ Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է Բելթա գործակալությունը։
Ռուսաստանը պատերազմ չի ուզում, բայց նաև թույլ չի տա ոտնահարել իր անվտանգության շահերը:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ նշելով, որ այդ ուղղությամբ հետագա քայլերը կորոշեն երկու երկրի հատուկ ներկայացուցիչները:
Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք. Էջմիածին) հունվարի 27-ին, Հայոց բանակի օրվա կապակցությամբ կատարվել է Հանրապետական մաղթանք։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Հուսով եմ, որ այս գործի մանրամասները շուտափույթ կպարզվեն, իսկ զինծառայողի գտնվելու վայրն ու անհետանալու հանգամանքները կպարզվի։
Անցյալ շաբաթ աշխարհում ավելի քան 21 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, ինչն իրենից ներկայացնում է նոր առավելագույնը համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվը նախորդ յոթ օրվա համեմատությամբ աճել է 5 տոկոսով, իսկ մահացու վախճաններինը՝ 1 տոկոսով, հունվարի լույս 26-ի գիշերը հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
Ռուսաստանի Արեւմտյան ռազմական օկրուգը (ԱՌՕ) Բելգորոդի մարզում (հարավում սահմանակից է Ուկրաինային) ծավալել է ռադիոէլեկտրոնային պայքարի նոր գումարտակ, որը «կրճատելու է անհրաժեշտ տեղեկատություն ստանալու ժամանակը»:
Մեծ Բրիտանիան, Կանադան, Շվեդիան, Շվեյցարիան եւ ԱՄՆ-ը պլանավորում են հունվարի վերջին ստեղծել Ուկրաինայի օգնության հիմնադրամ՝ 35 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 47 միլիոն դոլար) ֆինանսավորմամբ երեք տարվա ընթացքում:
Արմեն Ս.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, 25-ին, 30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Ինչպես պարզաբանել են գերատեսչությունում, երկրի մի մասը հոսանքազերծվածէ մնացել Ղազախստանում եւ Ղրղզստանում Էլեկտրականության անջատման պատճառով, քանի որ երեք երկրները միացված են միասնական էլեկտրացանցին:
Արմեն Սարգսյանը հարուստ մարդ է, և բիզնես կլասով Դուբայ ու Քաթար թռնելը չպետք է համարել նրա համար խթան տարիներ շարունակ պաշտոնավարման համար։ Իսկ նրա աշխատանքի ընթացքում այլ բանով, քան բիզնես-թրիփներն են ու պաղպաղակը, ՀՀ նախագահն աչքի չի ընկել։ Եվ հիմա հանկարծ որոշեց, որ բիզնես կլասի համար պետք է վճարի իր գրպանից, ոչ թե ՀՀ բյուջեից։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը քննարկում է ամերիկյան զորքերի, օդուժի եւ նավատորմի տեղաբախման հնարավորությունը Մերձբալթիկայի եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում: Այս պնդմամբ հունվարի 23-ին հանդես է եկել The New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների վարչակազմի աղբյուրներ։
Ուկրաինայի հրետանավորները հրաձգության վարժանքներ են իրականացրել Դոնբասում:
ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նոր նախարարական հանդիպումը կարող է տեղի ունենալ փետրվարին, բայց ոչ ամսվա առաջին օրերին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Ռուսաստանի պատվիրակության մի աղբյուր։
Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է հանդիսացել տնային պայմաններում պատրաստված խավիարը:
Հայաստանում դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 628 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 349957 դեպքի:
Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն: Հունվարի 20-ի կեսօրից հետո, 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հոտ հարցուպատասխանի ժամանակ խոսել է Սիրիայում տիրող իրավիճակից և կրկին ԱՄՆ-ին մեղադրել Սիրիայում ահաբեկիչներին օժանդակելու մեջ:
Իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) փրկելու համար ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում, մեզ առաջընթաց է հարկավոր բանակցություններում: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարարության ղեկավար Աննալենա Բերբոքը:
Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը դատապարտել է ԱՄԷ-ն օբյեկտների վրա Եմենի հուսիների գրոհը եւ միջազգային հանրակցությանը կոչ է արել վճռականորեն դատապարտել նման հարձակումները։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետի հրամանով Ղազախստանից և Ռուսաստանի Դաշնությունից ներմուծման սահմանափակումներ են կիրառվում:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդու կողմից Ոստիկանության ծառայողների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը տեսազրույց է ունեցել բրիտանական խորհրդարանում ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի անդամ, Լեյբորիստական կուսակցության ազգությամբ քուրդ պատգամավոր Ֆերիլ Քլարկի հետ։
Ղազախստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում ձեռնարկված միջոցառումները արդյունավետ խոչընդոտ դարձան հերթական գունավոր հեղափոխության ճանապարհին:
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի ավելի քան 1500 տանկիստ մարտական հրաձգության վարժանքներ են անցկացնում Հայաստանի ՌԴ ռազմաբազայի, ինչպես նաև Հարավային Օսիայի, Ղրիմի, Դաղստանի, Ադըղեայի, Ինգուշիայի և այլ տասնյակ զորամասերի զորավարժարաններում:
Շվեդիայի կառավարությունը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության (ՄՌԸ) մարտիկների՝ Մալի ժամանելու պատճառով որոշել է հրաժարվել Takuba հակաահաբեկչական առաքելությանը մասնակցել եւ 2022 թվականի ընթացքում դրան մասնակցող զինվորականներին դուրս բերել այդ երկրից: Այդ մասին Ֆրանսիայում լրագրողներին ասել է Շվեդիայի ԱԳ նախարարության ղեկավար Անն Լինդեն:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ Արագածոտնի մարզի Կոշ համայնքի բնակչի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: