
Երանի այն երկրին, որտեղ դրության տերը գործողներն են, այլ ոչ թե պախարակողները. Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանը գրում է. «Կան մարդիկ, որոնք Հայրենիքը սիրում են տեսականորեն, ասել է թե՝ գոռալով, կոչեր անելով, կողքինին «հայրենասիրություն» սովորեցնելով, տեղի-անտեղի պախարակելով նրանց, ովքեր Հայրենիքի համար ինչ-որ բան անելու ընթացքում նաև ունեցել են բացթողումներ… Բայց, երբ գալիս է գործելու պահը, այդպիսիները դառնում են անխոս, հեզ և, անգամ, ծակոտկիներից աննկատ ծիկրակող մրջյունների պես… Դա է պատճառը, որ Արցախյան պատերազմների ընթացքում մարտադաշտ տեսածները՝ մի քանի միլիոնից, ընդամենը մի քանի տասնյակ հազարներ էին, որոնցից շատերն այսօր վերերկրային կյանքում են, իսկ հայրենասիրություն «սովորեցնողներն» ու տեղի- անտեղի պախարակողները՝ հարյուր հազարավորներ… Երանի այն երկրին, որտեղ դրության տերը գործողներն են, այլ ոչ թե պախարակողները… Հակառակ դեպքում՝ երկիրը դառնում է այնպիսին, ինչպիսին մերն է…»