eВay-ում վաճառվում է «Լեսթերի» մարզադաշտի օդը
Լոտի գինը 30 ֆունտ է:
«Օգտվեք թարմ օդ գնելու հնարավորությունից, որը հավաքված է «Քինգ Փաուեր» մարզադաշտից: Հաղթական թարմ 1 լիտր օդ գնելու շանս լինում է կյանքում մեկ անգամ»,- ասվում է լոտի անոտացիայում:
Աճուրդում վաճաքի է հանվել օդով 10 ապակե տարա, որոնցից մեկն արդեն գտել է իր գնորդին:
Իր 132-ամյա պատմության մեջ «Լեսթերը» մայիսի 2-ին առաջին անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն այն բանից հետո, երբ մոտակա հետապնդողը՝ «Տոտենհեմը», միավորներ կորցրեց «Չելսիի» հետ դերբիում (2:2):
Պատրաստեց Անի Գաբուզյանը