Բաժիններ՝

«Այդքան եսասեր մի եղիր, մտածիր «Բարսայի» մասին». Մասկերանոն՝ Նեյմարին

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի պաշտպան Խավիեր Մասկերանոյին դուր չի եկել թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարի պահվածքը: Մասկերանոն Նեյմարին հորդորել է վերանայել պահվածքը և ավելի ադեկվատ լինել դաշտում:

Կատալոնական ռադիոն հաղորդում է, որ Մասկերանոյին բարկացրել է Նեյմարի՝թիմի շահերից չգործելը:

«Այդքան եսասեր մի եղիր, մտածիր «Բարսայի» մասին»,- ասել է Մասկերանոն Նեյմարին:
Վերջին խաղերում Նեյմարը խաղում է շատ լարված: Նրա խաղը ոչ մի կերպ չի ստացվում: Բացի այդ, նա պարբերաբար վեճի է բռնվում մրցակիցների հետ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս