Բաժիններ՝

«Արդեն ասել եմ, որ հաջորդ մրցաշրջանում աշխատելու եմ «Մանչեսթեր Յունայթեդում». Լուի Վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում կշարունակի աշխատել թիմի հետ:

«Արդեն ասել եմ, որ հաջորդ մրցաշրջանում պետք է աշխատեմ ակումբի հետ: Այդպիսին է իմ կարծիքը: Բայց տնօրենների խորհուրդը պետք է կայացնի վերջնական որոշում:

Կարելի է քննարկել միայն փաստերը, իսկ դրանք այնպիսին են, որ մենք դեռևս պայքարում ենք Չեմպիոնների լիգայում խաղալու համար: Ամեն ինչ կախված է «Մանչեսթեր Սիթիից»:

Բայց մենք կարող ենք նաև հաղթել Անգլիայի գավաթը: Դրանից հետո ղեկավարությունը որոշում կկայացնի»,- ասել է Վան Գալը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս