Բաժիններ՝

Տուխելը կարծում է, որ «Բորուսիան» չի կարող Հումմելսին արժանի փոխարինող գտնել

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է թիմի պաշտպան Մաթս Հումմելսի որոշումը՝ մրցաշրջանի ավարտից հետո մյունխենյան «Բավարիա» տեղափոխվելու մասին: Տուխելը կարծում է, որ ակումբը չի կարող Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին արժանի փոխարինող գտնել:

«Մեզանից կպակասի ոչ միայն գերազանց կենտրոնական պաշտպան, այլ նաև իսկական մարդ, մեր ավագը և առաջատարը: Այս ամենը երկակի կամ եռակի դժվարացնում է մեր խնդիրը: «Բորուսիան» չի կարող փոխարինել Հումմելսին և գտնել ֆուտբոլիստի, ով միանգամից կխաղա այդ մակարդակի վրա: Մենք պետք է այլ կերպ լուծենք այս խնդիրը»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Bild-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031