Բաժիններ՝

Մոտակա ժամերին Ժոզե Մոուրինիոն պայմանագիր կստորագրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Շատ քիչ մնաց սպասելուն: Ավելի վաղ Ժոզեն ասում էր, որ, ինչքան հնարավոր է շուտ, ցանկանում է վերադառնալ աշխատանքի:

«Իհարկե, ես կարոտում եմ իմ աշխատանքին: Հուլիսին ես կվերադառնամ: Հիմա մայիսն է: Մինչև հուլիս շատ քիչ մնաց:

Շարունակում եմ հաճույք ստանալ կյանքից, որը վարում եմ հիմա ընտանիքիս հետ: Բայց հուլիսին ես կվերադառնամ:

«Մանչեսթեր Յունայթե՞դ»: Չգիտեմ: Իսկապես այդ մասին ոչինչ չգիտեմ»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում AP-ն:

Պորտուգալացին նշեց մոտավոր օրը, երբ ինքն ակումբներից մեկի հետ կստորագրի պայմանագիր. «Հունիսի 30-ին հրաշալի կլինի»:

Սակայն քիչ առաջ Sky-ը տեղեկություն տարածեց, որ Ժոզե Մոուրինիոն մոտակա ժամերի ընթացքում պայմանագիր կստորագրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Մոուրինիոն 2015թ. դեկտեմբերին հեռացվեց «Չելսիից»: Ապրիլին ԶԼՄ-ները հաղորդել էին, որ 53-ամյա պորտուգալացի մարզիչն արդեն պայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս