«Ռեալը» կհարգի Իրաքում ահաբեկիչների կողմից սպանված 16 երկրպագուների հիշատակը
Ուրբաթ մադրիդյան ակումբի ֆան ակումբն Իրաքում ենթարկվել է հարձակման 3 ահաբեկիչների կողից:
««Ռեալը» ցավում է Իրաքում կատարված սարսածելի ահաբեկչական հարձակման համար, որի ժամանակ զոհվել են «Ռեալի» 16 երկրպագուներ և ևս 20-ը վիրավորվել են: Ակումբն իր ցավակցությունն է հայտում զոհվածների ընտանիքներին և ընկերներին:
Վաղը «Ռեալի» ֆուտբոլիսները դաշտ դուրս կգան սև թևկապներով՝ ի նշան սգի և հարգանքի»,- ասվում է ակումբի հաղորդագրության մեջ:
Հարձակվողներն Իսլամական պետություն խմբավորման ներկայացուցիչներ են: Ըստ «Ռեալ» իրաքյան ֆան ակումբի ղեկավարի խոսքերի, ահաբեկիչները ֆուտբոլը համարում են հակամուսուլմանական զբաղմունք:
Պատրաստեց Անի Գաբուզյանը