Արաս Օզբիլիսը վերսկսել է մարզումները «Փյունիկում»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և դարպասապահ Անատոլի Այվազովը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Էդուարդ Սպերցյանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ «Կրասնոդար»-ի կազմում:
Հայաստանի շախմատի հավաքականները հաջող մեկնարկեցին Համաշխարհային օլիմպիադայում: Հայտնի են ընտրանիների մրցակիցները՝ երկրորդ տուրում:
Հնդկաստանի Չեննայ քաղաքում տրվեց շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի մեկնարկը: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Մասնակիցների թվում չեն Ռուսաստանի և Բելառուսի հավաքականները, որոնց ՖԻԴԵ-ն հեռացրել է իր հովանու ներքո անցկացվելիք մրցաշարերից:
Նոր շաբաթ՝ տրանսֆերների նոր ընտրություն։ Այս անգամ աստղային անցումները այնքան էլ շատ չեն, բայց աչքի ընկնող տրանսֆերներ կան։
Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել Սլովակիայի Բանկա Բիստրիցա քաղաքում անցկացվող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում:
Մեկնարկում է Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանը:
Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների հավաքականը ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի խմբային փուլում: Այս մասին գրում է ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան:
Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականների մրցակիցները Համաշխարհային օլիմպիադայում հայտնի են:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ակումբի ընկերական խաղին:
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիա»-ն հյուրընկալվել էր էստոնական «Պայդե»-ին: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի` 0:0 հաշվով:
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Բարբոսան պայմանագիր է կնքել Իսպանիայի Պրիմերան ներկայացնող «Պալմա Ֆուտզալ» ակումբի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Բարբոսայի նոր ակումբը նախորդ մրցաշրջանում դուրս է եկել Իսպանիայի առաջնության եզրափակիչ, որտեղ զիջել է «Բարսելոնային»: «Պալմա ֆուտզալ»-ը գալիք մրցաշրջանում հանդես կգա ՈւԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի էլիտ ռաունդում:
Հայաստանը ներկայացնող մրցավարները շարունակում են սպասարկել միջազգային հանդիպումները: Այս մասին հայտնում են ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայից, մանրամասնելով, որ հուլիսի 28-ին Բոսնիայի մայրաքաղաք Սարաևոյում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Տուզլա Սիթի» (Բոսնիա և Հերցեգովինա) – «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ) պատասխան հանդիպումը։ Խաղի գլխավոր մրցավարն է Աշոտ Ղալթախչյանը։
«Ալաշկերտ»-ը պայմանագիր է ստորագրել դարպասապահ Արման Մելիքսեթյանի հետ: Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:
Հուլիսի սկզբին ավարտվեցին բազմաթիվ թոփ խաղացողների պայմանագրեր, իսկ ազատ գործակալների շուկայում ինտրիգները շատ են։ Մեկ ամսվա ընթացքում ամեն ինչ շատ է փոխվել։
Ֆուտբոլի եվրոպական առաջնությունների մեկնարկից առաջ համաշխարհային սպորտի գրանդ ակումբներն այս օրերին ընկերական հանդիպումներ են անցկացնում ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում:
Շախմատի Համաշխարհային օլիմպիադան այս տարի կանցկացվի Հնդկաստանում՝ Չեննայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը:
Հայաստանի ներկայացնող երիտասարդ բռնցքամարտիկները հաջող են հանդես եկել Վրաստանի միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնում են ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից:
Երրորդ փուլի առաջին խաղերը կկայանան օգոստոսի 2/3, իսկ պատասխան հանդիպումները՝ օգոստոսի 9-ին։
Աթլետիկայի միջազգային ասոցիացիայի (World Athletics) համաշխարհային խորհուրդը հայտնել է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մրցումների ձևաչափի փոփոխությունների մասին: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:
Հուլիսի 28-ից օգոստոսի 10-ը Հնդկաստանի Չենայ քաղաքում տեղի կունենա շախմատի 44-րդ օլիմպիադան:
Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում 91 կգ քաշային Գոռ Այվազյանը, ով ներկայացնում է Վրաստանը, իր առաջին գոտեմարտում բացահայտ առավելությամբ և ժամանակից շուտ՝ 9-0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Միքայիլ Իսմաիլովին և դուրս եկել հաջորդ փուլ:
2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի կարգախոսն է՝ «Խաղերը լայնորեն բացենք» (Let’s open the games wide)։ Այս մասին հայտնել է Փարիզի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի մամուլի ծառայությունը։
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Լեհաստանում ավարտված «Ziolkowski, Pytlasinski» ըմբշամարտի միջազգային մրցաշարում: Մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը: Եզրափակիչ գոտեմարտում Գալստյանը 8:1 հաշվով հաղթել է Ճապոնիայի ներկայացուցչին և դարձել է ոսկե մեդալակիր։
«Ուրարտու»-ի կազմը համալրվել է ևս մեկ ֆուտբոլիստով։ Ակումբը պայմանագիր է կնքել 25-ամյա ռուս պաշտպան Եվգենի Նազարովի հետ։
Վարշավայում կայացած միջազգային մրցաշարում հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նվաճել են մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալներ: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Իսպանական երկու գրանդ ակումբները` Մադրիդի «Ռեալ»-ը և կատալոնական «Բարսելոնա»-ն ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեցին:
Օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամները՝ շուրջ 2000 մարզիկ, հուլիսի 24-ից կօգտվեն անվճար բժշկական օգնության և սպասարկման ծավալներից, այդ թվում` նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից, հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններից:
Հայաստանի բասկետբոլի՝ մինչև 18 տարեկանների հավաքականը սկսում է պայքարը Եվրոպայի առաջնությունում: Այս մասին հայտնում է Բասկետբոլի ֆեդերացիան: