Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի» մարզմանը

Իտալիայի չեմպիոն «Ինտերի» ֆուտբոլիստները վերադարձել են արձակուրդից և առաջին մարզումն անցկացրել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մարզմանը մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը։

Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը նոր մրցաշրջանին պատրաստվելիս ընկերական խաղեր կանցկացնի իսպանական «Լաս Պալմասի», իտալական «Պիզայի», Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադի» և Լոնդոնի «Չելսիի» հետ: Առաջին խաղը տեղի կունենա հուլիսի 27-ին:

Ա սերիայի առաջին տուրում «Ինտերն» օգոստոսի 17-ին կհյուրընկալվի «Ջենոային»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031