Բաժիններ՝

Չեմ կարող բառերով փոխանցել այդ էմոցիաները. Էլմիրա Կարապետյանը` ՕԽ ջահի փոխանցումավազքի մասին

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, Փարիզ-2024-ի ջահի փոխանցումավազքի մասնակից Էլմիրա Կարապետյանը կիսվել է առաջին տպավորություններով:

«Չեմ կարող բառերով փոխանցել այդ էմոցիաները: Մարմինդ ամբողջապես փշաքաղվում է այդ պահին: Հրաշալի էր կազմակերպված ամեն ինչ, գերպրոֆեսիոնալ: Շատ տպավորված եմ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Կարապետյանը:

Վերջինիս խոսքով` Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունն իր անմիջական մասնակցությունն է ունեցել կազմակերպչական հարցերում և օգնել է Կարապետյանին մասը դառնալու օլիմպիական գաղափարախոսության կարևոր մասը հանդիսացող փոխանցումավազքին:

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը մասնակցել է Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքին: Էլմիրա Կարապետյանը Փարիզ-2024-ի ջահով վազել է Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Օ դը Սեն երկրամասի Վիլեր Կոտրեն համայնքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս