
Մխիթարյանը հույսը դնում է ինձ վրա՝ որպես Հայաստանի հավաքականի առաջատար. Սպերցյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ ունեցած հարաբերությունների մասին, որը հանդես է գալիս Միլանի «Ինտերում»։
«Մենք Մխիթարյանի հետ շատ ենք խոսում. մենք հաճախ ենք շփվում, բայց թե ինչ ենք խոսում դա կմնա մեր մեջ։ Նա ինձ տեսնում է որպես Հայաստանի հավաքականի առաջատար։ Ասում է ինձ, թե ինչն եմ անում ճիշտ և ինչն եմ անում սխալ: Իհարկե, նա հույսը դնում է ինձ վրա՝ որպես առաջատար, օգնում է ու խորհուրդներ է տալիս, թե ինչ անեմ»,- Սպերցյանի խոսքը մեջբերում է RB Sport-ը։