
Գարեթ Սաութգեյթը հեռացել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Նշվում է, որ Գարեթ Սաութգեյթը հրաժարական է տվել Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից՝ Եվրոպայի վերջին երկու առաջնությունների եզրափակիչ խաղերում պարտվելուց հետո հիշեցնելով, որ 2021 թվականին կայացած Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղում (Եվրոպայի առաջնությունը պետք է կայանար 2020 թվականի ամռանը, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով այն հետաձգեց և կայացավ մեկ տարի հետո։- խմբ․) Սաութգեյթի գլխավորած Անգլիայի հավաքականը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում զիջել էր իտալացիներին, իսկ օրեր առաջ՝ եզրափակչում 2-1 հաշվով զիջեց Իսպանիայի հավաքականին։
«Որպես հպարտ անգլիացի՝ ինձ համար մեծ պատիվ է եղել Անգլիայի հավաքականում խաղալը և հավաքականը գլխավորելը։ Դա ինձ համար ամեն ինչ էր, և ես դրան տվել եմ ամեն ինչ։ Բայց հիմա փոփոխությունների և նոր էջ սկսելու ժամանակն է»,- ասել է Սաութգեյթը։