Սրանք հանրապետության երկրորդ քաղաքի գլխավոր փողոցներն են կամ թաղային նշանակության այն փողոցները, որոնք միանում են գլխավորներին: Տարվա անձրեւային եղանակներին գրեթե միշտ նույն տեսքով են՝ ցեխապատ, ցեխաշաղախ, ցեխակոլոլ, գորշ, անանցանելի:
Նախադպրոցական հաստատությունների մի մասն է ապահովված ջեռուցման լոկալ համակարգով, իսկ մյուսներում այս տարի խաղասենյակները շարունակելու են ջեռուցվել գազի վառարաններով, էլեկտրական սալիկներով:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և այլ բնակավայրերում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Երեք անգամ մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավոր դարձած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Մարգարյանը դեմ է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին:
Գյուղացիները պատմում են, որ ժամանակին Միրի անունով մի մարդ եկել, տուն-տեղ է դրել մի բարձրադիր գոտում, որից հետո գյուղը կոչվել է իր անունով՝ Մյուրիշեն: Փոխվել են Մյուրիշենի տերերը, այսօր գյուղն այլ պատմություններով է շնչում, այլ խնդիրներով է ապրում:
«Ես հույս ունեմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն բանակցությունները եւ կհասնեն խնդրի լուծմանը առանց բանակների միջամտության: Այդ հարցը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով», – ասաց դեսպանը:
2014 թ. ապրիլի 9-ին ՀՀ վարչական դատարանի դատավոր Ա. Սարգսյանի կողմից հրապարակվեց ՀՀ Պաշտպանության նախարարության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացրած հայցադիմումի վերաբերյալ կայացված որոշումը:
Մի քանի ամիս է, ինչ Գյումրի-Մարմաշեն ուղղությունը սպասարկող երթուղին ուղևորափոխադրման վարձը 100 դրամից հասցրել է 150-ի: Տոմսի գնի բարձրացումը հարուցել է մարմաշենցիների դժգոհությունը:
N զորամասի զինծառայողների միջև տեղի ունեցած վիճաբանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ-ի դատաբժիշկ-փորձագետ Ս. Հայրապետյանը դատաբժշկական փորձաքննության իր եզրակացությունում մարմնական վնասվածքի ծանրության աստիճանը մեղմ նշելու համար, որպես կաշառք պահանջել և ստացել է 150.000 ՀՀ դրամ գումար:
Ջեռուցման շրջանն արդեն սկսված է: Նոյեմբերի 15-ից սկսած բոլոր ուսումնական հաստատություններում օրենքով պետք է արդեն ջեռուցում ապահովվի:
Տուժողների և տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն ասաց, որ մեկ ստորագրությամբ չի որոշվում՝ նույն անձն է ստորագրել, թե ոչ:
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Մեղրաշեն գյուղի 52-ամյա տղամարդու դին հայտնաբերել են տանը հարակից խորդանոցում՝ առաստաղից կախված վիճակում:
2014 թ. նոյեմբերի 14-ի դատական նիստը կայացավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի ներկայացուցիչ Արայիկ Զալյանի և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Տիգրան Ավետիսյանի մասնակցությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Դավիթ Խաչատրյանի առողջությանը դիտավորությամբ, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում պարզվել են կատարված հանցագործության դրդապատճառները, բոլոր հանգամանքները։
Նոյեմբերի 18-ին, ժամը 15.30-ի սահմաններում, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 71 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Կոլյա Ա.:
ՀՀ կառավարությունն այսօր նոր խմբագրությամբ է հաստատել «Զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման մասին» իր ավելի վաղ ընդունած որոշումը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 17: 30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Հարկադիր կատարման ծառայությունում ստացված դիմումներից պարզվել է, որ մի քանի քաղաքացիներ կատարողական վարույթներով նախատեսված բռնագանձման ենթակա գումարները վճարել են նախկին հարկադիր կատարող Գ. Սարգսյանին, ով իր ծառայության ընթացքում սեփական հայեցողությամբ տնօրինել է այդ գումարները և պահանջատերերին չի փոխանցել:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Սարիբեկ Վարդանյան փողոցի 49 շենքի տանիքում երիտասարդ տղայի դի կա:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 18-ին, ժամը 14.40-ին, կամավոր բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Սամվել Հ.-ն:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վարդան Պետրոսյանի մասնկացությամբ տեղի ունեցած վթարի գործի քննությունը: Դատարանում տուժողների և տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը խնդրեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարայանի ներկայացրած դեպքի վայրի զննության արձանագրությունն անթույլատրելի ապացույց ճանաչելու մասին միջնորդությունը մերժել՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Նոյեմբերի 20-21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, արևելյան շրջաններում կա թույլ տեղումների հավանականություն: Նոյեմբերի 22-24-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ:
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Ինչպես ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, քաղաքացու ծանուցումը պետք է կատարվի հանձնման այնպիսի եղանակներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից ակտը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում կաշառք պահանջելու եւ ստանալու կասկածանքով ձերբակալվել է փորձագետ Սարգիս Հայրապետյանը։
Քաղաքացի Փառանձեմ Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում է Զարուհի Հովհաննիսյանի որդին` 14-ամյա Էդմոն Սիմոնյանը, որին ևս վիրահատել էին մի քանի օր առաջ: Երեխան այժմ ապաքինվում է:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 11-ը, գողության 23 դեպքից՝ 14-ը:
Քրեական դատավարությունում ևս կան խախտումներ, որոնք կարող են դիտարկվել որպես դատավարական խախտումներ, վարչական խախտումներ, կարգապահական խախտումներ։
«Եթե պետական իշխանությունը, քաղաքական պաշտոնատար անձինք օրինական են ընտրված և նրանց նկատմամբ առկա է ժողովրդի հավատը, ապա նրանք կարիք չունեն ունենալու զինյալների խմբավորում, որպեսզի նրանց պաշտպանեն ժողովրդից: Նրանք պետք է ծառայեն ժողովրդին և որևէ խնդիր չունեն տարանջատվելու, անջրպետ ունենալու ժողովդրի հետ, իսկ տվյալ դեպքում նրանք դրա կարիքն ունեն և իրականցնում են դա: Մաքսային միությանը, ԵՏՄ-ին անդամակցելուց հետո՝ մենք գնալով պիտի նմանվենք այդ ակումբի մյուս անդամենրին՝ մարդու իրավունենրի պաշտպանության վիճակի տեսակետից: Սա օրինաչափությունն, է և Ոստիկանությունը դա էլ իրականցնում է իրենց հերոսների նման՝ Միկոյանի նման սեփական ժողովրդին զոհաբերելով, որպեսզի հաճոյանան, ասենք, նրա տերերին: Սա օկուպացիայի ձևերից մեկն է»: