Բաժիններ՝

Թուրքիան կառուցում է աշխարհում 3-րդ ամենաերկար պողպատյա տանիքի բացվածք ունեցող մարզադաշտը

Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխությունների նախարարությունը երիտասարդության և սպորտի նախարարության հետ համատեղ կառուցում են աշխարհում 3-րդ ամենաերկար պողպատյա տանիքի բացվածք ունեցող մարզադաշտը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մարզադաշտը կառուցվում է Անկարայում նախկին «Մայիսի 19»-ի մարզադաշտի տեղում։ Նշվում է, որ պողպատե տանիքի բացվածքը 285 մետր է և այդ ցուցանիշով զիջում է միայն ԱՄՆ-ին և Չինաստանին։

Ստադիոնը կառուցվում է ֆուտբոլի գնդակի ձևով։

Նշվում է, որ այնտեղ կգործեն խորհրդակցությունների դահլիճ, թանգարան և մարզասրահներ։ Մարզադաշտը կառուցվում է ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի չափորոշիչներին համապաստան և ընդգրկում է 160.000քմ տարածք։ Այն կարող է ընդունել 45.000 հանդիսատեսի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս