Փակ ճանապարհը դեռ համարվում է գլխավոր

tesankyun.am-ը գրում է. Շուրջ 2 ամիս է, ինչ անվտանգության նկատառումներով փակ է Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը:

Երթեւեկությունը կատարվում է Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ, Հարսնաքարով ձգվող ճանապարհով:

Այդ ճանապարհների խաչմերուկում, շրջանցիկ ճանապարհի սկզբնամասում տեղադրված է երկրորդական ճանապարհ ցուցանող ճանապարհային երթեւկության նշան:

Հիմնական ճանապարհի փակվելուց հետո, այդ՝ այժմ միայն սահմանամերձ Ոսկեվան, Կոթի եւ Բարեկամավան տանող ճանապարհը շարունակում է համարվել գլխավոր: Սա ապակողմնորոշում է վարորդներին, թե խաչմերուկում որ ճանապարհով երթեւեկողը պետք է զիջի խաչմերուկը առաջինը հատելու իրավունքը: Տավուշի մարզի վարորդները կայքին ասել են, որ խառնաշփոթից խուսափելու համար ճանապարհային ոստիկանությունը երկրորդական ճանապարհի նշանը պետք է տեղափոխի:

 

Տեսանյութեր

Լրահոս