Կապանում քայլել չի լինում. լարախաղացի հմտություններ են պետք՝ չընկնելու համար
sosi-tv.com-ը գրում է. Կապանը շարունակում է մնալ սառցե փաթեթավորման մեջ։ Արդեն մեկ ամիս է անցել ձյան տեղումներից, բայց կարծես օրեցօր ավելի վտանգավոր է դառնում փողոցում քայլելը։ Քաղաքի գրեթե բոլոր թաղամասերում կան մայթեր, որոնց վրայով լարախաղացի պես ենք քայլում՝ հուսալով, որ այս անգամ էլ առանց կոտրվածքների տեղ կհասնենք։ Խնդրի մասին մեր տեսանյութերն արդեն սերիալ են դարձել, միևնույնն է՝ ոչինչ չի փոխվում։
Կոմունալ ծառայության պետ Մհեր Բաբայանն ասում է՝ «մեզ մի մեղադրեք»։ Ծառայության աշխատակիցները միայն հունվարի 1-ին են հանգստացել, 15-20 հոգով ամեն առավոտ մաքրման աշխատանքներ են իրականացնում, բայց համապատասխան տեխնիկա չունեն ձեռքով այդ հաստաշերտ սառցաբեկորները կոտրատել հնարավոր չէ, եղանակն էլ այնքան ցուրտ է, որ ցանած աղն էլ չի օգնում:
Մանրամասները այստեղ`