Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է, կիրառվել է գրավ:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործը։ Դատական դեպարտամենտից հայտնել են, որ դատական նիստը նշանակվել է օգոստոսի 28-ին՝ ժամը 16։30-ին։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այս արտադրամասում հայտնաբերել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներ:
Նշված եղանակով Ս․Ղ․-ն հափշտակել է ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 802 մլն 568 հզր ՀՀ դրամը և հնարավորություն ունեցել տնօրինել այն։
Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 40 հազար անձ արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն։ Նրանցից ավելի քան 12 հազարը անչափահասներ են։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմեն Ղազարյանը։
Նոր կենսաչափական անձնագիրը կարժենա 28,650 դրամ, նախկին 25,000-ի փոխարեն և կտրամադրվի 10 տարի ժամկետով, իսկ նույնականացման քարտի արժեքը կլինի 5,950 դրամ, նախկին 3000-ի փոխարեն՝ 5 տարի վավերականությամբ։
Մնացած 6 վարույթները դեռևս քննության փուլում են։
Օգոստոսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այդ օրը ժամը 21:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Մարտունու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Վարդաձոր բնակավայրի դաշտամիջյան հատվածից էլեկտրահարված վիճակում տեղափոխել է տղամարդու դի։
Ջրափրկարարները մոտոցիկլը և քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ։
Վերահսկողական գործողությունների արդյունքում հաստատվել է նաև տնտեսվարողի կողմից ՀԴՄ կտրոն չտրամադրելու փաստը։
Այսօր՝ օգոստոսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի վարչական տարածքում՝ լքված շինություններից մեկում, տղամարդու դի կա կախված։
Վիզաների ազատականացման հարցում մինչև տարեվերջ շատ ավելի դրական արդյունքներ կունենանք․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։
Ըստ նախնական տեղեկություննների՝ յուրաքանչյուր եկեղեցուն մոտ 100 հազար դրամի վնաս է պատճառվել: Հաղորդմանը տրվել է պատշաճ ընթացք, այս պահին կատարվում է օպերատիվ աշխատանք
Մինչև տարեվերջ կշարունակվեն կամրջի թռիչքային կամարի և հենարանների վնասված հատվածների ամրացման ու վերականգնման աշխատանքները՝ առանց երթևեկությանը խոչընդոտելու։
Լաչին Ստեփանյանը սկսել է բանաստեղծություններ գրել դեռևս 1943 թվականին՝ գտնվելով առաջնագծում։
Առերևույթ հանցագործության մասին Քննչական կոմիտե ներկայացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Մի պահ ենթադրենք, որ մեզ ծովից ծով, լեռից լեռ ձգվող ընդարձակ տարածությամբ հայրենիք է վիճակվել: Մի՞թե կարծում եք, որ ընդարձակության ու մեր մյուս ակնկալիքների հանկարծակի իրականացումը բարիք էր բերելու մեզ: Վստահեցնում եմ, որ մեր հայրենիքի այդպիսի մեծությունն ահավոր վտանգ էր լինելու հայության համար և ոչ թե օգուտ:
Ինչպես տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 10-ին կատարված ստուգման ընթացքում տարածքում հայտնաբերվել են ընկերություններից մեկին պատկանող էքսկավատոր և մեկ այլ ընկերության երեք բեռնատար՝ բեռնված ավազակոպճային հանքանյութով։
Ստամբուլի օդանավակայանը օգոստոսի 9-ին սպասարկել է 289.732 ուղևորի՝ սահմանելով օրական ուղևորահոսքի ռեկորդ ինչպես Թուրքիայի, այնպես էլ ողջ Եվրոպայի համար։
Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 10-ին Աճառյան փողոցի 2-րդ փակուղու հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, թմրանյութ իրացնելու, պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 21-ամյա մի երիտասարդի։
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն ՆԳ նախարարի նախկին տեղակալ, ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանն է, գրում է shamshyan.com-ը։
Ներկա իրականությունում սա, ցավոք, աներևակայելի մի դեպք է, որովհետև բոլորս էլ գիտենք, որ նման վիժվածքներին ՔՊ-ն ոչ թե պատժելու էր, այլ՝ սարքեր բարձրաստիճան պաշտոնյա: Մեր ընդդիմադիրներն էլ այդ վիժվածքի հետ շատ բարեկիրթ ու կառուցողական կերպով կհամագործակցեին՝ կասեին, կխոսեին, կուրախանային:
Իր հիշարժան պատգամում Նորին Սրբություն Ֆրանկիսկոս Պապն անդրադարձավ խաղաղության շնորհին և մեր ժողովրդի հոգևոր կոչմանը՝ առանձնահատուկ հիշատակելով Սուրբ Ներսես Շնորհալիին և Սուրբ Գրիգոր Նարեկացուն՝ որպես Հայ Եկեղեցու և ամբողջ քրիստոնյա աշխարհի մեծագույն վկաների։ Նարեկացուն նա բնորոշեց որպես «Քրիստոսի պատգամած խաղաղության մեծ վկա և կերտող»։
Հիշեցնենք՝ գնդապետ Էդիկ Մալոյանը 2 ամսով կալանավորվել էր։ Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատարի նախկին տեղակալին մեղադրում են րեական օրենսգրքի 426-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակելը) և 46-427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելուն դրդելը)։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Ավան» նստավայրից օգոստոսի 3-ին փախուստի դիմած կալանավորին արդեն 10 օր է, ինչ իրավապահներին չի հաջողվում հայտնաբերել։ Ըստ էության, թեև տաք հետքերով անձին չեն հայտնաբերել, իրավապահներն այս փուլում նաև զերծ են մնում նրա նկատմամբ հետախուզում հայտարարելուց, անգամ պարզ չէ՝ անձն այժմ Հայաստանի տարածքում, թե ոչ։ Գրում է «Փաստինֆո»-ն։
Լողալու համար չնախատեսված վայրերն անվտանգ են թվում միայն առաջին հայացքից, մեկ անզգույշ քայլ, և հետևանքը կարող է անդառնալի լինել։ Գետերի և ջրանցքների եզրերով կամ վտանգավոր հատվածներով անցնելու փորձը, ինչպես նաև ջրվեժներից կամ բարձրություններից ջուրը ցատկելը կարող են ջրահեղձումների պատճառ դառնալ։
Երեւանի քաղաքապետարանը հայտնում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով օգոստոսի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սայաթ-Նովայի պողոտայում, մասնավորապես` Սայաթ-Նովա 12 հասցեին հարակից հասարակական տրանսպորտի կանգառի կետից մինչև Սայաթ-Նովայի պողոտա – Նալբանդյան փողոցի խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի:
Օգոստոսի 13-ին՝ ժամը 18։20-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բուզանդի 1/3 հասցեում ծուխ է նկատվում։
Իտալիայում պայթյուն է տեղի ունեցել Հռոմից մոտ 40 կմ հարավ-արևելյան Կոլեֆերո քաղաքի մերձակայքում գործող զինամթերքի գործարանում։ Միջադեպի մասին հայտնել են իտալացի կարաբիներները, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։