Հայաստանը Թուրքիայում տեղի ունեցող երկրաշարժի էպիկենտրոնից բավականին հեռու է գտնվում. Հայաստանի տարածքին վտանգ չի սպառնում, և այս ուժեղ երկրաշարժը չի կարող ազդել Հայասատանի սեյսմիկ իրավիճակի վրա:
Թուրքիայում նոր գրանցված երկրաշարժից հետո տվյալներ դեռևս չկան:
Աշխատանքներ են տարվում նաև Թուրքիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվություն ստանալու ուղղությամբ։
Արցախում փետրվարի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ին՝ ձնախառն անձրև։
Փետրվարի լույս 6-ի գիշերը գրանցված ուժգին երկրաշարժի հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 912 մարդ, վիրավորվել 5385 մարդ:
Պոլսո հայոց պատրիարքարանը հրավիրում է համայնքային խորհրդակցություն երկրաշարժի հետևանքների վերացման թեմայով:
Այս պահին վիզայի հարցազրույցի հերթագրման համար սպասելաժամանակն արդեն մեկ տարուց պակաս է, իսկ առաջիկա ամիսներին ԱՄՆ դեսպանության հյուպատոսական բաժինը կեռապատկի սպասարկման ծավալները, ինչն էլ թույլ կտա առավել կրճատել սպասելաժամանակը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան կայքէջից։
Առցանց հանդիպման ընթացքում պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը պատասխանել են նաև ուսանողների բազմաթիվ հարցերին:
Տրվել է տվյալ արտադրատեսակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների և վիտամինների ապօրինի իրացման դեպք:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննության արդյունքում պարզվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, հիշյալ խմբավորմանը մասնակցելու, ինչպես նաև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեպքերի մի շարք հանգամանքներ:
Սատիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը, նաև՝ Արտաշավանից մինչև Ծիլքար ճանապարհահատվածը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ Գեղարքունիքի մարզի N զորամասի զինվորական կացարանում հունվարի 19-ին տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողներից 14-ի դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում, իսկ մահացած մեկ զինծառայողի դին հայտնաբերվել է կացարանի նախասրահում` ննջասենյակի մուտքի դիմաց:
«Ձեզ նոր նկարներ ուղարկեցի՝ նոր դրած կանգառասրահների նստարաններն արդեն ժանգոտած են. հետերաշխիքային սպասարկման ժամանակահատված ունենք, ծանուցում եք, եթե չեն անում, ինձ զեկուցում եք, երաշխիքները քաշում եք»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ։ Հրաչյա Սարգսյանը:
Սիրիայի առողջապահության նախարարի հաղորդմամբ՝ այսօր վաղ առավոտյան Իսքենդերունում տեղի ունեցած երկրաշարժերը ցնցել են Սիրիայի բոլոր նահանգները։ Ամենաուժեղ ցնցումները գրանցվել են Իդլիբում, Հալեպում ու Լաթաքիայում՝ ասվում է «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջում։
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման նախարարության Ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը որոշել է տրանսպորտի բոլոր տեսակների համար ձնահյուսի վտանգի պատճառով փակել Գուդաուրի-Կոբի մայրուղին, որը Ռազմավիրական ճանապարհի մի մասն Է։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու ևս մեկ դեպքի մի շարք հանգամանքներ:
Վարչական շրջանների կողմից հաշվետու ժամանակահատվածում Եկամուտների հաշվառման և գանձման վարչություն է ներկայացվել 1915 տեղեկատվություն՝ ժամկետանց պարտավորությունների վերաբերյալ:
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահներ Ծաղիկ Վարդանյանն ու Անուշ Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել են առողջապահության առաջնային օղակում առկա խնդիրների մասին:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարեց ուշադիր լինել, որ համատիրությունները բակային տարածքների մաքրման աշխատանքները պատշաճ իրականացնեն:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Աշոցք գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Փետրվարի 2-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 12-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 24-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վրաստանից չվերահսկվող Աբխազիան 2023 թվականին Ռուսաստանի քաղաքացիների ամառային տուրերի շարքում դարձել է առաջատարներից մեկը` պահանջարկը նախորդ տարվա համեմատ եռապատկվել է, գրում է Netgazeti-ին:
Մարդկային կյանքը, Ադամից սկսած մինչև Քրիստոս, բոլորովին հնության ու ապականության մեջ էր: Մարդու հոգին վարակված էր անհավատությամբ, մարմինը՝ հյուծիչ ախտով: Բոլոր անդամները՝ ոտքից մինչև գլուխ, սարսափելի վերքերով էին պատված ու այդպես անխնամ թողնված էին աշխարհի աղբակույտի վրա: Մարդն այդժամ ո՛չ տեր ուներ, ո՛չ օգնական, ո՛չ բժիշկ, ո՛չ այցելու:
Փետրվարի 1-ին, ժամը 19.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներուվ տեղափոխվել է հիվանդանոց:
Ամերիկացի միլիարդատեր, Tesla-ի և SpaceX-ի համասեփականատեր Իլոն Մասկը ծաղրել է չինական օդապարիկի վրա ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարձակումը։ «Լրտեսական օդապարիկը» խոցվել է փետրվարի 5-ի գիշերը՝ Հարավային Կարոլինայի երկնքում: Մեկնաբանելով այս մասին մամուլում հրապարակումները՝ ձեռնարկատերն իր Twitter-ում հրապարակել է նկար-մեմ՝ հիմնված «Դեպի վեր» մուլտֆիլմի վրա: Պատկերում ամերիկյան կործանիչները ռմբակոծում են բազմագույն փչովի փուչիկներ, որոնց օգնությամբ տեղափոխվել է […]
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Շուրջ 30 տարի առաջ՝ 1993 թվականի փետրվարի 5-ին, հայկական զինուժն ազատագրվեց մոտ կես տարի գերության մեջ գտնվող Չլդրան, Պողոսագոմեր, Կոճողոտ գյուղերը: