![](/banners/BeFunky-design.jpg)
Նոր ուժգին երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում
![](https://168.am/wp-content/uploads/2023/02/1103421.jpg)
Թուրքիայի կենտրոնական հատվածում՝ Քահրամանմարաշից 59 կմ հյուսիս-արևելք 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Վերջին 24 ժամվա ընթացքում սա Թուրքիան ցնցած երկրորդ ուժգին երկրաշարժն է:
Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 7,7 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել է 6 մագնիտուդով հետցնցում:
Նոր ցնցումների հետևանքով զոհերի և ավերածությունների մասին դեռևս ոչ մի տեղեկություն չի հաղորդվում:
Փետրվարի լույս 6-ի գիշերը գրանցված ուժգին երկրաշարժի հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 912 մարդ, վիրավորվել 5385 մարդ: