Բաժիններ՝

Իլոն Մասկը կատակել է խոցված չինական օդապարիկի մասին

Ամերիկացի միլիարդատեր, Tesla-ի և SpaceX-ի համասեփականատեր Իլոն Մասկը ծաղրել է չինական օդապարիկի վրա ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարձակումը։ «Լրտեսական օդապարիկը» խոցվել է փետրվարի 5-ի գիշերը՝ Հարավային Կարոլինայի երկնքում:

Մեկնաբանելով այս մասին մամուլում հրապարակումները՝ ձեռնարկատերն իր Twitter-ում հրապարակել է նկար-մեմ՝ հիմնված «Դեպի վեր» մուլտֆիլմի վրա: Պատկերում ամերիկյան կործանիչները ռմբակոծում են բազմագույն փչովի փուչիկներ, որոնց օգնությամբ տեղափոխվել է գլխավոր հերոսի տունը։ Մասկի գրառումը հրապարակվելուց հետո չորս ժամվա ընթացքում հավաքել է ավելի քան 100,000 հավանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս