«Վիզայի խարդախություններին մի՛ տրվեք». ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
Այս պահին վիզայի հարցազրույցի հերթագրման համար սպասելաժամանակն արդեն մեկ տարուց պակաս է, իսկ առաջիկա ամիսներին ԱՄՆ դեսպանության հյուպատոսական բաժինը կեռապատկի սպասարկման ծավալները, ինչն էլ թույլ կտա առավել կրճատել սպասելաժամանակը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան կայքէջից։
«Թյուրընկալումներից խուսափելու համար ուզում ենք հիշեցնել, որ ԱՄՆ դեսպանությունը չի գործակցում որևէ տուրիստական ընկերության հետ։
Վիզայի խարդախություններին մի՛ տրվեք»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։