Բաժիններ՝

«Նոր դրած կանգառասրահների նստարանները ժանգոտել են». Հրաչյա Սարգսյան

«Ձեզ նոր նկարներ ուղարկեցի՝ նոր դրած կանգառասրահների նստարաններն արդեն ժանգոտած են. հետերաշխիքային սպասարկման ժամանակահատված ունենք, ծանուցում եք, եթե չեն անում, ինձ զեկուցում եք, երաշխիքները քաշում եք»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ։ Հրաչյա Սարգսյանը:

«Բացի այդ, կանգառներ կան, որ կանգառասրահները չեն տեղադրվում, ժամկետն անցել է: 10 օր էին խոստացել, որն այս շաբաթ լրանում է: Այս շաբաթ չեն դնում, էլ չենք սպասում, էլի երաշխիքները քաշում ենք: Կարգուկանոն պետք է լինի, չենք կարող սպասել, տեսնել՝ երբ են բան անելու»,- դժգոհեց քաղաքապետը:

Նա հանձնարարեց նոր տեղադրված կանգառասրահները ստուգել և տեղադիրքերի հետ կապված տալ եզրակացություն.

«Խայտառակ վիճակ է, երեկ էլ եմ մի քանի տեղ տեսել, որ անհասկանալի է, թե ոնց են այդտեղ տեղադրել կանգառները»,- նկատեց Հրաչյա Սարգսյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս