Բաժիններ՝

«Հարցաքննվել են 2 տասնյակից ավելի զինվորականներ ու քաղաքացիական անձինք». Գոռ Աբրահամյան

Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ Գեղարքունիքի մարզի N զորամասի զինվորական կացարանում հունվարի 19-ին տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողներից 14-ի դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում, իսկ մահացած մեկ զինծառայողի դին հայտնաբերվել է կացարանի նախասրահում` ննջասենյակի մուտքի դիմաց:

Նա նաև ասել է, որ Հանրայինի եթերում փրկարար ծառայության ներկայացուցիչ Արսեն Սարոյանի նշած վարկածը, թե բոլոր զինծառայողների դիերը մահճակալների վրա են եղել, ցուցմունքով արդեն հերքվել է։

168.amը Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե մինչ այս պահը գործի շրջանակներում ովքե՞ր են հարցաքննվել և հարցաքննվողները քանի՞սն են։

«Հարցաքննվողների շրջանակը մենք չենք տալիս անվանական, սա բացառվում է։ Հարցաքննվել են զինվորականներ ու քաղաքացիական անձինք, զինվորականներ, որոնք ուղիղ առնչություն ունեն տվյալ վաշտի ու դեպքի հետ։ Հարցաքննվածների թիվն ընդհանուր 2 տասնյակից ավելին է»,- եզրափակեց Գոռ Աբրահամյանը։

Կարդացեք նաև

Նշենք, որ օրեր առաջ Դատախազությունից հայտնել էին, որ այս գործի շրջանակներում կալանավորվել է ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ Մ.Ս.-ն։

Հիշեցնենք, որ կացարանի հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող՝ 3-ը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել հիվանդանոց։

Տեսանյութեր

Լրահոս