Գերմանիան Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին կրկին զգուշացրել է հնարավոր ռիսկերի մասին
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը թարմացրել է Թուրքիայի վերաբերյալ իր ուղեցույցը՝ զգուշացնելով իր քաղաքացիներին հնարավոր ռիսկերի մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
երմանական կողմը նշել է, որ «ապատեղեկատվության դեմ պայքարի մասին օրենքի» շրջանակում արտահայտված կարծիքների պատճառով հնարավոր են կամայական ձերբակալություններ և երկրից դուրս գալու արգելքներ։
Գերմանիան խորհուրդ է տվել Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին հեռու մնալ Իրաքի, Սիրիայի և Իրանի հետ սահմանամերձ շրջաններից։ Հատկապես ռիսկային են համարվել Թուրքիայի Շանլըուրֆա, Մարդին, Շրնաք և Հաքքարի նահանգները։
Գերմանիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ անվտանգության իրավիճակը սահմանամերձ շրջաններում անկայուն է, ուստի խորհուրդ է տրվում ցուցաբերել զգուշավորություն և հետևել պաշտոնական հայտարարություններին։



