Ընտրելու իրավունք ունեցող քանի՞ քաղաքացի կա Հայաստանում
ԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. տեղեկությունը հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը` հղում անելով միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
Ըստ հրապարակված ցանկի` նշված թվից 1 մլն 645 հազար 753–ը մարզերից են, 843 278–ը` Երևանից։
Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թվով առաջատարը Կոտայքի մարզն է` 238 979, վերջին հորիզոնականում Վայոց Ձորն է` 43 751։
Երևանում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թվով առաջատարը Շենգավիթ վարչական շրջանն է (113 456), վերջինը` Նուբարաշենը` 8 539։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանը` իր «Ուժեղ Հայաստան» կուսակցությամբ։



