Բաժիններ՝

Պայթյունի ահազանգ Թալինի բենզալցակայաններից մեկում. նախնական տվյալներով տուժածներ չկան

Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 16-ին ժամը 15։26-ին ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Թալին քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում։

Փրկարար ծառայությունից հայտնել են, որ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։

Նախնական տվյալներով՝ այրվում են պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա։ Իրականացվում է հրդեհաշիջում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս