Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ Ատլանտյան օվկիանոսում՝ Կաբո Վերդեի ափերի մոտ, 63 միգրանտ է համարվում է մահացած։ Այս մասին տեղեկացնում Le Figaro պարբերականը:
Օգոստոսի 16-ին, ժամը 15.45-ին, Գորիս քաղաքի Քրիստափորի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլետը. մոտոցիկլետի 53-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 18-ին` ժամը 11:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Արտավան բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից։
Չնայելով, որ համաստվածությունը, նյութապաշտությունը և բանապաշտությունն ինչ ուղղություն և բռնեցին, ի՞նչ խառնուրդ ու համադրություն էլ կազմեցին իրար հետ, որպես տեսանք, անզոր են ոչ միայն հիմնական, այլև երկրորդական հարցերը պարզել. չնայելով, որ մարդու բանականությունը զգաց յուր անզորությունը և խոստովանում է, թե ինքը սոսկ յուր ուժով անկարող է աստվածային գաղտնիքները առանց Աստուծո հայտնության հասկանալի դարձնել, այսով հանդերձ այդ ուղղությանց ազդեցությունը դեռ մնում է իրական աշխարհով զբաղվող գիտությանց մեջ, վասնզի յուրաքանչյուր գիտության մի ճյուղը իսկապես միակողմանի է, զբաղվում է իրականի մի որևիցե հարցով և հիմնվում է փորձառականի վրա յուր շավղով:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 15-ին Նորագյուղ թաղամասի տներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 63-ամյա Սամվել Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանը։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից՝ նշելով, որ նախարար Հակոբ Սիմիդյանը ստորագրել է ՀՀ տարածքում որսի կենդանիների համար 2023-2024 թթ. թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։
«Ցանկացած կառավարություն ունի իր թերությունները, մտավորականության գործոնը, աշխատանքը պետք է լինի այն, որ ցույց տա թերությունները և չդառնա ինչ-որ մեկի դրոշը կամ «ռուպրը», մյուս կողմից էլ՝ չվաճառվի։ Ցավոք, այսօր պարզվեց, որ մեր երկրում մտավորականությունը քիչ է, փոքրաքանակ է, սա մեծ խնդիր է։ Բացի դրանից, այն տեխնոլոգիաները, որոնք կիրառվեցին, որպեսզի մտավորականի ձայնը լինի ծաղրելի, այդ ֆեյքաֆաբրիկայով որ սկսեցին հարձակումներ կատարել, սա այն էժան ձևն է, որով, իրենց թվում է, թե կարող են լռեցնել, չեն կարող, ինձ համենայն դեպս կոտրել չեն կարող»։
Խափանման միջոցը՝ կալանք:
Դատախազը 2023 թվականի օգոստոսի 17-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Հ.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով:
Օգոստոսի 16-ին, ժամը 13.00-ին, Արարատի մարզի Մասիս գյուղում «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Սուր և Նիզակ» ընկերության պահնորդ։
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) կողմից զեկույց է հրապարակվել երկրում հանցանք կատարած երեխաների վերաբերյալ:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 15-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 43-ամյա Արթուր Օ.-ին, որը փետրվարի 8-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ (Սպանությունը) և 175-րդ (Ավազակությունը) հոդվածների մեղադրանքով՝ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի վերահսկողությունից խուսափելու համար: Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:
ՀՀ կառավարությունը շուրջ 18.5 մլն դրամով կավելացնի «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ–ի կանոնադրական կապիտալը։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթից։
Նշվում է, որ կամրջի հատվածում սահմանվել է անցման հերթականություն։
Արդյունքում, Լանջաղբյուր համայնքի նախկին ղեկավարի դիտավորյալ գործողությունների հետևանքով համայնքի օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուրը 13 մլն 320 հազար ՀՀ դրամ գույքային վնաս:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անչափահասներին ծանր մարմնական վնաս հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Լոնդոնի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ծխի ամպը երևում է մի քանի կմ հեռավորության վրա։ Որպես նախազգուշական միջոցառում՝ հրդեհի մերձակայքում գտնվող շենքերից շուրջ 1200 մարդ է տարհանվել։ Այս մասին հաղորդում է Լոնդոնի հրշեջ ծառայությունը։
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hուլիսի 29-ին ժամը 14։30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սպիտակ քաղաքի Մուրացանի փողոցում գտնվող փայտի արտադրամասում։
Մի քիչ ավելի լավ եմ հասկանում արցախցիներին, որ փաստացի ունեն ՀՀ անձնագիր, բայց դա չի տալիս իրենց որևէ պետության հոգածության ներքո լինելու որևէ երաշխիք։ Ու նաև մի քիչ ավելի լավ եմ հասկանում արցախցիներին, որոնք ստիպված են իրենց ճակատագրի վրա զգալ մի կառավարության որոշումների հետևանքներ, որի ձևավորմանն իրենք չեն մասնակցել։ Երբ Արցախի իշխանությունների մասին մտածում եմ` գրողը տանի ձեզ բոլորիդ, ես ի՞նչ կապ ունեմ ձեզ հետ, ինչո՞ւ պիտի կյանքս կործանվի ձեր պատճառով, մի քիչ ավելի եմ սկսում մտածել արցախցիների մասին, որոնց կյանքը ՀՀ իշխանությունները կործանում են։
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:
Մարդու իրավունքների պաշպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խումբն օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերն այց է իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժին Մաշտոցի պուրակից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքի շրջանակներում:
Հաջորդ շաբաթ կսկսենք Երևան-Կապան կանոնավոր չվերթները․ Փաշինյան
Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով. «Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի օդանավերը։ Մեծ ու փոքր եղբայրներ»։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով. «Այսօր այցելեցի Սյունիքի մարզ Երեւան-Կապան ավիաչվերթով: Ծանոթացա նաեւ «Սյունիք» օդանավակայանում ստեղծված պայմաններին»։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ավարտվել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալությունում տեղի ունեցած չարաշահումների դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից «Հայփոստ» ՓԲ ընկերության երկու աշխատակցի վերաբերյալ անջատված մասի նախաքննությունը:
Օգոստոսի 17-19-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, պատասխանելով վերջին շրջանում հաճախակի դարձած ջրանջատումների մասին հարցին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ասաց՝ եթե հանրապետությունում ջրանջատումները կապված լինեն սպասարկման որակի կամ ժամային խախտումների հետ, ապա օպերատորը կստանա ավտոմատ տուգանք։