Բաժիններ՝

Աս­տու­ծո գո­յու­թյան հա­վաս­տի­քը` գի­տա­կան հե­տազոտու­թյամբ

Չնա­յե­լով, որ հա­մաստվա­ծու­թյունը, նյու­թա­պաշ­տու­թյունը և բա­նա­պաշ­տու­թյունն ինչ ուղ­ղու­թյուն և բռնե­ցին, ի՞նչ խառ­նուրդ ու հա­մադ­րու­թյուն էլ կազ­մե­ցին ի­րար հետ, որ­պես տե­սանք, ան­զոր են ոչ միայն հիմ­նա­կան, այլև երկ­րոր­դա­կան հար­ցե­րը պար­զել. չնա­յե­լով, որ մար­դու բա­նա­կա­նու­թյունը զգաց յուր ան­զորու­թյունը և խոս­տո­վա­նում է, թե ին­քը սոսկ յուր ուժով ան­կա­րող է աստվա­ծա­յին գաղտ­նիք­նե­րը ա­ռանց Աս­տու­ծո հայտ­նու­թյան հաս­կա­նա­լի դարձ­նել, այ­սով հան­դերձ այդ ուղ­ղու­թյանց ազ­դե­ցու­թյունը դեռ մնում է ի­րա­կան աշ­խար­հով զբաղ­վող գի­տու­թյանց մեջ, վասնզի յուրա­քան­չյուր գի­տու­թյան մի ճյու­ղը իս­կա­պես միա­կող­մա­նի է, զբաղ­վում է ի­րա­կա­նի մի որևիցե հար­ցով և հիմն­վում է փոր­ձա­ռա­կա­նի վրա յուր շավ­ղով:

Այդ­պի­սի շավի­ղը կամ ըն­թաց­քը օգ­տա­կար է, վասնզի տո­գոր­վելով այդ ըն­թաց­քի մեջ` խե­լա­հաս ու­սում­նա­սի­րո­ղը ի վերջո դար­ձյալ գա­լիս է այն եզ­րա­կա­ցու­թյան, որ յուր գի­տե­ցա­ծը մի չնչին մա­նա­նե­խի հա­տիկ է աստվա­ծա­յին ան­հա­սա­նե­լի գոր­ծոց խոր­հուրդ­նե­րի բազ­մու­թյան մեջ, և որ յուր ու­սում­նա­կան մտա­տան­ջու­թյանց պսակն ու խա­ղա­ղա­կան հան­գիս­տը հավատքն է և Աս­տու­ծո հայտ­նու­թյան յուրա­ցու­մը:

Սա­կայն յուրա­քան­չյուր այդ­պի­սի գի­տու­թյուն շեղ­լի ազ­դե­ցու­թյուն էլ է թող­նում յուր ան­բավա­րար ու­սում­նա­սի­րո­ղի կամ թե­րու­սի վրա, որ և միա­կող­մա­նի ու ա­նուղ­ղա­կի զգա­ցո­ղու­թյամբ ընկ­նում է նյու­թա­պաշ­տա­կան ու բա­նա­պաշ­տա­կան ըն­թաց­քի մեջ և աշ­խա­տում է ա­մե­նայն ինչ յուր բա­նա­կա­նու­թյան հե­ղի­նա­կու­թյամբ, յուր ինք­նա­դա­տաստան անձ­նա­կան օրենք­նե­րով կամ քմա­հա­ճու­թյամբ հաս­կա­նալ ու բա­ցատ­րել: Այ­նու­հե­տև նա ամեն հար­ցի վրա, ե­կե­ղե­ցու, ուս­ման, հա­սա­րա­կա­կան կյան­քի, պե­տու­թյան, ըն­տա­նի­քի և ան­հա­տի ու նո­ցա հարա­բե­րա­կան խնդիր­նե­րի վրա խոսում է հե­ղի­նա­կա­բար, դա­տում կա­մա­յա­կա­նորեն, անձ­նա­կան զգա­ցո­ղու­թյամբ, ա­ռանց օ­րի­նավոր հիմ­քի ու սկզբուն­քի, սա­կայն հանուն յուր չգի­տե­ցած գի­տու­թյան: Եվ այս մո­լար ու մո­լո­րե­ցու­ցիչ ըն­թաց­քը ոչ միայն յուր գոր­ծավոր­նե­րին ու յուր աս­պա­րի­զում ըն­թա­ցող­նե­րի կյանքն է խոր­տա­կում ու թու­նավո­րում, այլև լու­սավո­րու­թյան ու գի­տու­թյան բարձր դրո­շա­կի աստ­ղով շլա­ցած և գի­տու­թյան աղ­բյուրի վճիտ ջրին պա­պա­կող բազ­մու­թյան կյանքն ու գոր­ծու­նեու­թյունն, աշ­խա­տանքն ու նպա­տակն է պղտո­րում և դեպի դառ­նու­թյան բա­ժա­կը հու­ղար­կավո­րում:

Քա­նի որ այդ մո­լո­րե­ցու­ցիչ­նե­րը մարմ­նա­սի­րա­կան ճա­նա­պարհն են գո­հա­ցու­ցիչ հա­մա­րում յուրյանց անձ­նա­կան կյան­քի հեշ­տու­թյան հա­մար, այդ իսկ պատ­ճա­ռով չեն ճա­նա­չում Աս­տու­ծո և աստվա­ծա­յի­նի հե­ղի­նա­կու­թյունը կա՛մ սրտով, կա՛մ ուղ­ղա­կի ար­տա­հայտե­լով: Ուղ­ղա­կի ու­րա­նում է Աս­տու­ծո գո­յու­թյունը նա, որ լավ է հա­մա­րում յուր ա­նօրեն կյան­քի և ինք­նար­դա­րաց­ման հա­մար Աս­տու­ծո չլի­նե­լը. իսկ սրտով նա, որ մտա­տան­ջու­թյանց մեջ դեռևս տքնում է ու դե­գե­րում. այդ տքնու­թյան հե­տևանքն էլ լի­նում է կա՛մ բա­րե­բաստիկ, այն է` դարձ դեպի ճշմար­տու­թյուն, կա՛մ չա­րա­բաստիկ, այն է` գլո­րումն դեպի խար­խա­փան­քի ճա­նա­պար­հը: Եր­կու դեպ­քումն էլ սիր­տը նշա­նավոր տեղ է բռնում: Ինչ­պես մար­դու սիրտն է, այն­պես և յուր Աստ­վածն է, վասնզի սիրտն է մար­դու կյան­քի ուղ­ղու­թյան զարկ տա­լիս, կամ­քը գոր­ծում է, իսկ միտ­քը կա­ռա­վա­րում ու ղե­կա­վա­րում: Սրտի բա­րո­յա­կան զար­կի ծռու­թյունը մո­լար ըն­թացք է տա­լիս կամ­քին ու մտքին և խե­լառ շարժ­ման մեջ դնում մար­դուն: «Ի սրտէ ե­լա­նեն խոր­հուրդք չարք»,- ա­սում է Քրիս­տոս (Մատթ., ԺԵ 19. Ղուկ., Զ 45):

Այս չէ տե­ղը մի առ մի վեր­լու­ծե­լու այդ­պի­սի­նե­րի կյան­քը, դա­տո­ղու­թյունն ու գոր­ծու­նեու­թյունը, մենք միայն հե­տա­մուտ կլի­նենք ի­րա­կան աշ­խար­հի գի­տա­կան ու­սում­նա­սի­րու­թյան հիմ­նա­կան մա­սե­րին, ո­րոնք հաստա­տում են Աս­տու­ծո գո­յու­թյան ճշմար­տու­թյունը, և այ­նու­հե­տև կմնա մեզ` նյու­թա­պաշ­տու­թյան ու բա­նա­պաշ­տու­թյան մեջ հե­տա­դի­մա­բար ընկ­նող­նե­րին ա­սել. «Դուք ըստ մարմ­նոյ դա­տիք» (Հովհ., Ը 15-19):

Ի­րա­կան աշ­խար­հի ե­րևույթ­նե­րով զբաղ­վում է ընդ­հան­րա­պես բնա­գի­տու­թյունը, որ ըստ բո­վան­դա­կու­թյան` վա­րում է դեպի նյու­թա­պաշ­տա­կան աշ­խար­հա­յե­ցո­ղու­թյուն. տրա­մա­բա­նա­կան կամ տե­սա­կան գի­տու­թյուն­նե­րը տա­նում են դեպի գա­ղա­փա­րա­կան աշ­խար­հա­յե­ցո­ղու­թյուն: Եր­կու­քի վրա է հիմ­նված թե՛ լե­զուն և թե՛ մար­դը, ըստ ո­րում և բա­րո­յա­բա­նու­թյունը միաց­նում է այդ եր­կու­քին ու հաշ­տեց­նում մար­դու մեջ: Կա­տա­րյալ գի­տու­թյունն այդ ե­րեք գի­տու­թյանց մեջ է. թե­րու­սու­թյուն է դո­ցա­նից մեկն ու մեկին նվի­րվի­լը: Մտնենք, ու­րեմն, այդ գի­տու­թյանց հիմ­նա­կան մա­սի շրջա­նի մեջ և կտես­նենք, որ Աս­տու­ծո գո­յու­թյունը դո­ցա ան­խու­սա­փե­լի եզ­րա­կա­ցու­թյունն է, մա­նավանդ որ գի­տու­թյան հիմ­քը Ա­դա­մով ե­ղավ, երբ նա սկսավ ա­նուն դնել կեն­դա­նյաց, մշա­կել եր­կի­րը, տի­րել ու կե­րակ­րվել (Ծննդ., Ա 28-30, Բ 19-20, 23. տե՛ս և Գ Թագ., Ե 13):

Հե­տա­մուտ լի­նել աշ­խար­հի ե­րևույթ­նե­րին ու ճա­նա­չել նո­ցա փո­խա­դարձ հարա­բե­րու­թյունն, ան­մի­ջա­կան պատ­ճառ­ներն և օրենք­նե­րը գի­տու­թյան գործն է, մար­դու աստվա­ծա­դիր հառաջա­դի­մու­թյան սահ­մանն է, ո­րով պետք է կա­րո­ղա­նանք տի­րա­պե­տել բնու­թյունը: Մեր գի­տու­թյան շրջա­նից դուրս են մնում այն հար­ցերն, ո­րոնք մեր հե­տա­զոտու­թյան սահ­ման են դնում, և այդ իսկ հար­ցե­րի մեջ է յուրա­քան­չյուր գի­տու­թյան վեր­ջին եզ­րա­կա­ցու­թյունը: Այդ­պի­սի շատ հար­ցեր արդեն հիշվե­ցան նա­խըն­թա­ցում ի դեպ, իսկ այժմ հառաջ բե­րենք գի­տու­թյան սահ­մա­նից դուրս մնա­լի, բայց հե­տա­զոտե­լի կար­ծված մի քա­նի էա­կան խնդիր­ներ փոքր-ինչ ման­րա­մաս­նորեն:

1. Հնուց բնա­գի­տու­թյունը, զբա­ղվելով տար­րե­րի զա­նա­զան բար­դու­թյուն­նե­րով, ձգտում էր այդ­պես լու­ծել զա­նա­զան ե­րևույթ­նե­րի գո­յու­թյան պատ­ճա­ռը: Բնա­կան էր, որ մարդ ա­մե­նից ա­ռաջ զբա­ղվեր այն ա­մե­նով, ինչ որ մոտավո­րա­գույն կապ ու­նի յուր գո­յու­թյան հետ. այդ կյանքն է, կամ կեն­սու­նակ ե­ղակ­ներն են: Բնա­գի­տու­թյունն ա­սում է, որ բնա­լու­ծա­կան ու բնա­բա­նա­կան տար­րե­րը, զա­նա­զան բար­դու­թյանց մեջ մտնե­լով, զգա­յա­րա­նա­կան մար­մին են հառաջաց­նում: Լավ. բայց հար­ցը այ­դով չէ վեր­ջա­նում: Որ­տե­ղի՞ց է այն գոր­ծու­նեու­թյունը, ո­րով հիշյալ տար­րե­րը բար­դվելով հառաջաց­նում են այդ մար­մին­նե­րը: Հներն ու հին իմաս­տա­սերք, ինչ­պես Քսե­նո­փա­նես, Էմ­պի­դոկ­լես (500-440. Ք. ա.) և Ա­րիս­տո­տե­լես (384 Ք. ա.) այն կար­ծի­քի էին, որ կեն­սու­նակ ե­ղակ­նե­րը ծա­գում են ինք­նա­բե­րա­բար` հո­ղից կամ տիղ­մից:

Քրիս­տո­նեա­կան դա­րե­րումն էլ ոչ ոք չէր կաս­կա­ծում, որ զե­ռուն ու սո­ղուն­նե­րը ծա­գում են տիղ­մից ու կեն­դա­նյաց ու բույսե­րի նյու­թի փտու­թյունից[1]: Քրիս­տո­սից մի դար ա­ռաջ ե­ղան և ի­մաստա­սեր­ներ, ո­րոնք նկա­տում էին, թե սերմ պետք է լի­նի, որ հառաջ գա ե­ղա­կը[2]: Այժ­մյան բնա­գի­տու­թյունն էլ քննե­լով գտնում է, որ նույնիսկ միաբ­ջիջ ե­ղակ­նե­րը (0,001 մի­լի­մետր մե­ծու­թյամբ) դար­ձյալ կեն­սու­նակ բջիջ­նե­րից են ծա­գում, և չկա մի ե­ղակ, որ կեն­սու­նակ սաղ­մից կամ բջի­ջից չլի­նի հառաջա­ցած: Ման­րա­դե­տը (միկ­րոս­կոպ) դեռ ցայժմ ցույց չէ տված, որ մի կեն­սա­զուրկ էու­թյունից որևիցե կեն­սու­նակ ե­ղակ ծա­գած լի­նի (Վիր­խով, Ալտ­ման, Նե­գե­լի և այլք):

Շատ ո­րո­նե­ցին մի ա­մե­նա­պարզ ե­ղակ գտնել. կար­ծե­ցին, թե այդ է պրոտոպ­լազ­ման (ա­ռա­ջին բաղ­կա­նյութ), սա­կայն բարդ դուրս ե­կավ, ա­պա հա­մա­րե­ցին բակ­տե­րիան (ձո­ղիկ), բայց այդ էլ բաղ­կա­ցու­ցիչ մա­սեր ու­նի: Հե­տևա­բար ա­մե­նա­տար­րա­կան մո­նե­րը (պար­զուկ) դար­ձյալ ու­նի ստո­րադ­րյալ մանր կեն­դա­նիք: Սա­կայն են­թադ­րենք, թե սկզբնա­կան նյու­թը կեն­դա­նու­թյուն ու­նի և ե­ղակ­ներ է հառաջաց­նում. հա­պա այդ կեն­դա­նու­թյունն որ­տե­ղի՞ց է, և ինչ­պե՞ս են նո­րա­նից զգա­յակ­ներ հառաջ գա­լիս: Կան­տը և Դար­վի­նը խոս­տո­վա­նում են, որ կյան­քի ծա­գու­մը ան­բա­ցատ­րե­լի է երկ­րի վրա, և ա­նօ­գուտ են հա­մա­րում այդ մա­սին խոսել. «Պար­զա­պես անմ­տու­թյուն է այժմ կյան­քի ծագ­ման մա­սին մտա­ծել, այդ նույնն է` ե­թե մարդ մտա­ծի նյու­թի ծագ­ման վրա[3]:

Արդ` կեն­դա­նու­թյան պատ­ճա­ռը պետք է ին­քը կեն­դա­նի լի­նի, և այդ պատ­ճառն է կեն­դա­նի Աս­տվա­ծը, որ ինքն է կյանքն ու կյան­քի պատ­ճա­ռը: Բնա­գի­տա­կան նույն սկզբունքն են ար­տա­հայտում և մեր ս. հայ­րե­րը, միայն թե հիշում են և ա­մե­նի պատ­ճա­ռը. «Ի չո­րից նիւ­թոց ա­րար զա­րա­րածս, եւ յօ­րի­նեաց կար­գաւ զե­­րե­ւե­լիսս եւ զա­նե­րե­ւոյթսն, եւ ան­տի զմար­մինս կազ­մեաց ի ցա­մա­քէ, ի խո­նա­ւոյ, ի ջեր­մոյ եւ ի ցրտոյ: Եւ յայս չո­րից նիւ­թոց ա­րա­րան ի ծնունդս եւ ի դար­մանս, զի ե­րե­ւես­ցին խնամք ա­րար­չու­թեանն…»: (Հա­ճախ., ԺԴ 32. Դ 29, 49, 295)[4]: Միայն թե մար­դուն հո­գի տվավ Աս­տված` փչե­լով և ոչ թե լոկ երկ­րից ստեղ­ծե­լով:

2. Կեն­դա­նի­նե­րի ու բույսե­րի տե­սակ­նե­րը, միու­թյուն ու ներ­դաշ­նա­կու­թյուն ու­նե­նա­լով հան­դերձ, ներ­կա­յաց­նում են հա­րյուր հա­զա­րավոր բազ­մա­զա­նու­թյունք, ինչ­պես բյուրավոր երկ­նա­յին մար­մին­նե­րը (Ա Կորնթ., ԺԵ 41): Այլև եր­կու տե­րև, եր­կու կեն­դա­նի, ծնող ու ձագ չենք կա­րող գտնել, ո­րոնք լիա­պես ի­րար նման լի­նին: Որ­տե­ղի՞ց է այդ բազ­մա­զա­նու­թյունը. Ա­րիս­տո­տե­լե­սը բո­լո­րին մի շա­րու­նա­կա­կան կար­գի մեջ է դա­սավո­րում, ըն­դու­նե­լով, որ ի­րա­րից են դուրս գա­լիս, այն է` ան­կեն­դա­նա­կա­նից կեն­դա­նա­կա­նը, ան­կա­տա­րից կա­տա­րյալը: Ե­պի­կու­րը կար­ծում էր, թե բո­լոր ե­ղակ­նե­րը ծա­գել են հյու­լենե­րի պա­տա­հա­կան միավո­րու­թյամբ: Տե­սակ­նե­րի փո­փո­խվիլն ու փո­խա­կեր­պվի­լը Լուկ­րե­ցի, Պրի­նիո­սի, Թե­ո­փ­րաստի և այլ ի­մաստա­սեր­նե­րի տե­սու­թյունն էր: Քրիս­տոնյա հայ­րե­րի մեջ ևս պնդվում էր այն կար­ծի­քը, որ տե­սակ­նե­րը ժ­ա­մա­նա­կի մեջ են հառաջ ե­կել սկզբնա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյունից:

Այս միտքն հաստա­տում են նո­րա­գույն բնա­գի­տու­թյան նշա­նավոր դար­վի­նա­կանք, ո­րոնք տե­սակ­նե­րի ծագ­ման ե­րեք հիմ­քեր են տա­լիս. այ­դոնք են` տե­սա­կավո­րու­մը, որ պետք է բա­ցատ­րե ծնո­ղից տար­բե­րվի­լը. ժա­ռան­գավո­րու­մը, որ պետք է տար­բե­րու­թյանց ժա­ռան­գու­մը պար­զե, և բնա­կան ընտ­րո­ղու­թյունը, որ պետք է ցույց տա օգ­տա­կար փո­փո­խու­թյանց զորա­ցու­մը: Այս ե­րեք կետե­րը հայտ­նի էին հնոց մեջ, և նո­րե­րից էլ ոչ ոք չէ մեր­ժում[5]. սա­կայն դո­ցա­նով խնդի­րը չէ լուծ­վում: Մի ե­ղակ որ­քան էլ տե­սա­կավոր­վում է, այ­նով հան­դերձ ժա­ռան­գա­կան հատկու­թյուն­­նե­րը մնում են նո­րա մեջ, ըստ ո­րում` թե՛ հին նկար­նե­րը և թե՛ բույսե­րի ու կեն­դա­նյաց մնա­ցորդ­նե­րը պե­ղում­նե­րի մեջ նույն են մեր ժա­մա­նա­կի բույսե­րի ու կեն­դա­նյաց հետ: Բայց ե­թե նույն էլ չլի­նեին, դար­ձյալ հար­ցը մնում է, թե` ի՞նչն է այդ տե­սա­կավոր­ման պատ­ճա­ռը: Ժա­ռան­գավո­րումն էլ ա­մեն­քիս հայտ­նի մի ի­րո­ղու­թյուն է. բայց ինչո՞ւ և ինչ­պե՞ս է լի­նում այդ ժա­ռան­գավո­րու­մը, մա­նավանդ մի գի­տակ­ցու­թյունից, մի ան­ձից մի ու­րիշ գի­տակ­ցու­թյուն, մի ու­րիշ անձն ծնվի­լը. այդ ևս բա­ցատ­րու­թյան կա­րոտ է: Իսկ օգ­տա­կա­րու­թյամբ բա­ցատ­րել փո­փո­խու­թյանց զորա­ցու­մը նույն­պես ան­կա­րե­լի է, վասնզի, զորօրինակ, զգա­յա­րանք­նե­րի ծա­գու­մը ան­բա­ցատ­րե­լի է մնում, մա­նավանդ որ այդ կետը ոչ մի կերպ չէ հարմար­վում բույսե­րին, և Դար­վի­նը բու­սա­բա­նու­թյուն չգի­տեր, որ նկա­տեր այդ սխա­լը (1878-ին ֆրանս. ճե­մա­րա­նը նո­րան բու­սա­բա­նու­թյան մա­սի ան­դամ ընտ­րեց, բայց նա այդ ծաղր հա­մա­րեց):

Այս­պի­սով, փո­խա­կեր­պու­թյան տե­սու­թյունը մի պատ­մա­կան դա­սավո­րու­թյուն է, ո­րի ան­դամ­նե­րի մեջ մե­ծա­մեծ ժա­մա­նա­կա­մի­ջոց­ներ ու ոս­տյուն­ներ են շարժ­վում. այդ­պի­սի դա­սավո­րու­թյունը ոչ մի պատ­ճա­ռա­կան բա­ցատ­րու­թյուն չէ բնավին: Ուստիև Ֆրան­սիո` Նոդին ու Քատր­ֆաժ և Անգ­լիո` Է­վեն, Մի­վորտ Մյուլ­լեր և այլք, խոս­տո­վա­նե­լով դար­վի­նա­կան տե­սու­թյան ան­հիմ­նու­թյունը, ա­սում են, որ Ա­րա­րի­չը դրել է սկզբնա­կան ե­ղակ­նե­րի մեջ հետզ­հետե փո­փո­խվելու մի բնա­կան հատկու­թյուն ու ձգտում: Այլև ին­քը` Դար­վի­նը հրա­ժար­վում է որևիցե բա­ցատ­րու­թյուն տա­լուց, թե ինչ­պե՞ս է կեն­դա­նյաց մեջ ո­գե­կան գոր­ծու­նեու­թյուն սկսվել և որ­տե­ղի՞ց. նա այդ ո­րո­նու­մը, որ­պես և կյան­քի ծա­գու­մը ո­րո­շե­լու աշ­խա­տան­քը զուր է հա­մա­րում: Այդ պատ­ճա­ռով և Դար­վի­նը յուր մի նա­մա­կով խոս­տո­վա­նում է, որ յուր տե­սու­թյունը տա­նում է դյուրավ դեպի չգի­տե­մա­կա­նու­թյունը («Դար­վի­նի կյան­քը». 1-ին 281. 2-րդ, 176): Եվ Մ. Մյուլ­լե­րը հա­մա­րում է այդ չգի­տե­մա­կա­նու­թյունն ա­ռա­ջին քայլ քրիս­տո­նեա­կան հավատ­քի մեջ (տե՛ս Մյուլ­լեր, «Մտա­ծո­ղու­թյուն», էջ 95):

Այս­պի­սով, ու­րեմն, աշ­խար­հի ե­ղակ­նե­րի միու­թյան ու ներ­դաշ­նա­կու­թյան մեջ ան­թվելի բազ­մա­զա­նու­թյունը մի հաստա­տուն ա­պա­ցույց է Աս­տու­ծո գո­յու­թյան ու նո­րա տնօրենու­թյան, ըստ ո­րում, և մեր սուրբ հայ­րե­րը, նկա­տե­լով այդ բազ­մա­զա­նու­թյունը, ա­ռան­ձա­պես շեշ­տել են նաև միու­թյունն ու ներ­դաշ­նա­կու­թյունը:

3. Երկ­րի բո­լոր կեն­դա­նյաց մեջ ա­մե­նա­բարձրն ու կա­տա­րյալը մարդն է, որ ու­նի յուր մեջ բույսի ա­ճե­ցո­ղու­թյունը և ա­նաս­նի զգա­յա­կա­նու­թյունը, մինչ­դեռ մյուս կող­մից երկ­րավոր­նե­րի ու երկ­նավոր­նե­րի մի­ջին տեղն է բռնում: Մար­դը, նման լի­նե­լով երկ­րավոր­նե­րին, մեծ տար­բե­րու­թյուն էլ ու­նի: Ա­րիս­տո­տե­լե­սը, նո­րա­նից հետո և քրիս­տո­նեա­կան հայ­րե­րը հա­մա­րում են մար­դուն բա­նա­կան կեն­դա­նի, որ ու­րեմն մի­միայն յուր բա­նա­կա­նու­թյամբ է տար­բեր­վում ա­նա­սուն­նե­րից: Ա­նա­սուն­նե­րին հա­մե­մա­տե­լով մար­դու հետ` որևիցե նմա­նու­թյուն գտնում ենք, սա­կայն ամ­բող­ջա­կան նմա­նու­թյուն չենք գտնում: Նույնիսկ ար­տա­քին նմա­նու­թյունը կորց­նում է յուր ազ­դե­ցու­թյունը, երբ ի նկա­տի ենք ու­նե­նում այն­պի­սի նշա­նավոր տար­բե­րու­թյուն­ներ, որ­պի­սիք են` ու­ղիղ կանգ­նու­մը, ե­րե­սի ինք­նու­րույն տես­քը, գան­գի ա­ռանձ­նա­հատկու­թյունը, կմախ­քի հատուկ կազ­մու­թյունը և մա­նավանդ լե­զուն, ո­րի ծա­գու­մը զուտ հո­գևոր է և մար­դու ա­մե­նա­մեծ տար­բե­րու­թյունն է: Այս խոս­տո­վա­նում են այն­պի­սի հռչա­կավոր գիտ­նա­կանք` ինչ­պես Մ. Մյուլ­լեր, Հու­բեր, Հյուքս­լե, Կու­վիեր, Աղ. Ֆ. Հում­բոլդ և այլք:

Ար­տա­քի­նից անց­նե­լով ներ­քին կյան­քը` տես­նում ենք, որ բա­նա­կա­նու­թյունը տար­բե­րու­թյան մեծ խտրոց է դնում մար­դու և կեն­դա­նու մեջ: Ա­նա­սու­նը միայն խելք ու­նի, իսկ մար­դը` բա­նա­կա­նու­թյուն. ա­նա­սու­նը դա­տում է յուր տե­սած ա­ռար­կա­նե­րը կա­պակ­ցե­լով ու տար­բե­րե­լով միայն, իսկ մարդ` վե­րաց­նե­լով և ընդ­հան­րաց­նե­լով, ա­նա­սու­նը գնա­հա­տում է ա­ռար­կան` ըստ օգ­տին ու վնա­սին յուր հա­մար, իսկ մար­դը հաս­կա­նում է պատ­ճա­ռա­կա­նու­թյունը. ա­նա­սու­նը գի­տակ­ցում է մի որևիցե ի­րի, իսկ մար­դը ինք­նա­գի­տակ­ցում է. ա­նա­սու­նը հառաջա­դի­մու­թյուն չէ ա­նում յուր բնազ­դա­կան գոր­ծո­ղու­թյանց մեջ, իսկ մար­դը հառաջա­դի­մում է գի­տակ­ցա­բար. ա­նա­սունն ու­նի բնազդ, որ ոչ այլ ինչ է` ե­թե ոչ նպա­տա­կա­հարմար ա­րարք ա­ռանց նպա­տա­կի գի­տակ­ցու­թյան, իսկ մարդն ու­նի բա­նա­կա­նու­թյուն, ո­րով գի­տակ­ցում է յուր ա­նե­լիքն ու նպա­տա­կը, նույն­պես և մար­դու մեջ ոչ միայն հո­գևոր կա­րո­ղու­թյուն­ներն են զար­գա­նում, այլև նո­րա մի­ջի բնազ­դը մտա­ծո­ղու­թյան ներ­քո նպա­տա­կա­հարմար կեր­պով կրճատ­վում, պարզ­վում է և այդ­պես զար­գա­նում: Ա­նա­սուն­նե­րը խելք ու­նին և ոչ միտք, հուզ­վում են, բա­րո­յա­կա­նու­թյուն չու­նին, զգա­յուն են, բայց խիղճ չու­նին, պատ­կե­րա­ցում ու դա­տում ու­նին, բայց ոչ գա­ղա­փար, ոչ ընդ­հա­նուր մտքեր, ոչ էլ տրա­մա­բա­նա­կան գոր­ծո­ղու­թյանց հա­մար նշան­ներ, այլև հան­ճա­րը մի­միայն մար­դու մեջ է:

Ուստիև մար­դու ա­նու­նը ու­ղիղ է դրոշմ­վել-մարդ` մար­թուչ-մտա­ծող: Ոս­կե­բե­րանն ա­սում է, թե սա­տա­նան միշտ աշ­խա­տել է մար­դուն հավա­սար դուրս բե­րել ա­նա­սուն­նե­րին. այդ աշ­խա­տան­քի մի քայլն է այն նա­խա­պա­շար­մուն­քը, թե մար­դու հո­գին փոխ­վում է կեն­դա­նու մեջ, սա­կայն ոչ ոք չհավա­տաց այդ ան­հիմն կար­ծի­քին: Ամ­բողջ կյան­քը հաստա­տու­թյուն է մար­դու ինք­նու­րույնու­թյան: Մտա­ծո­ղու­թյամբ ու կամ­քով մար­դը բնու­թյան տեր է, գի­տու­թյան և ա­րվես­տի մեջ հառաջա­դի­մող է, իսկ ա­նա­սու­նը միայն կրավո­րա­կան է: Մարդն է միայն ինք­նա­ճա­նաչ և ին­քյան յուր ե­սից տար­բե­րող: Նա տար­բե­րում է էա­կա­նը նյու­թա­կան պայ­ման­նե­րից, պատ­ճա­ռը և ներ­գոր­ծու­թյունը, հիմքն ու հե­տևան­քը: Ընդ­հան­րա­ցումն, սկզբունք ու վե­րա­ցում և այլն մի­միայն մար­դու մեջ է և այդ չէր լի­նիլ, ե­թե մարդ ին­քը միու­թյան ու գի­տակ­ցու­թյան չհաս­ներ: Մարդն է ճա­նա­չում բա­ցար­ձա­կին, ան­վեր­ջին. նա կրոնա­կան է, ո­րով և մտնում է հավի­տե­նա­կա­նի մեջ. մի­միայն մարդն է այ­դով տար­բեր­վում յուր շրջա­պա­տից:

Այս բո­լոր տար­բե­րու­թյանց ի­րա­կան ա­մե­նա­մեծ ար­տա­հայտու­թյունը ա­զատ կամքն է: Մար­դը բա­րո­յա­կան կյան­քով ա­զա­տա­պես հառաջա­դի­մում է: Բա­րո­յա­կան պար­տիք և ան­բա­րո­յա­կա­նու­թյան ա­մոթ միայն մարդն ու­նի. բա­րո­յա­կան ա­րիու­թյուն և նա­հա­տա­կու­թյան վեհ զգա­ցու­մը միայն մարդ­կա­յին է. կրոնա­կան, բա­րո­յա­կան, մտավոր ու քա­ղա­քակր­թա­կան հառաջա­դի­մու­թյունը միայն մարդ­կա­յին է: Այս ա­մե­նի մեջ գե­րիշ­խում է բա­րո­յա­կան խիղ­ճը, ո­րի բարձր նշա­նա­կու­թյունը խոս­տո­վա­նում է և Կան­տը: Այս ա­մե­նի հա­կա­ռակ Դար­վի­նը պնդում էր, թե կա կեն­դա­նա­կան ժո­ղո­վուրդ, սա­կայն 1870-ին խոս­տո­վա­նեց յուր սխալ­մուն­քը, ըստ ո­րում` այդ վայ­րե­նա­կա­նաց մեջ 40 հա­զա­րի չափ բա­ռի հարս­տու­թյուն կա, ինչ­պես ա­սում են Մյուլ­լեր, Պե­շել, Մ. Շանց, Գի­րարդ և այլք: Շատ ազ­գեր, ո­րոնք այժմ ցածր վի­ճա­կում են, բարձր քա­ղա­քակր­թու­թյունից են ըն­կել, ինչ­պես ցույց են տա­լիս պե­ղում­նե­րը և ավե­րակ­նե­րը, սա­կայն դո­քա ևս երբեք ա­նաս­նա­կա­նին դույզն իսկ չեն մոտե­ցել: «Բո­լո­րո­վին ստույգ է, որ մարդ, ըստ յուր մարմ­նին, ազ­գա­կից է կեն­դա­նյաց: Բայց ե­թե նա հո­գով Աս­տու­ծո ազ­գա­կից չլի­ներ, նա լիո­վին ար­հա­մար­հե­լի ա­րա­րած կլի­ներ»,- ա­սում է Բա­կո­նը:

Այդ նկա­տե­լով` Ս. Գրի­գոր Տա­թևա­ցին շեշ­տում է մար­դու բարձ­րու­թյունը և ա­րա­րա­ծա­կան աշ­խար­հի հետ նմա­նու­թյունը, ըստ ո­րում` ա­սում է, որ մար­դը նման է բո­լոր աշ­խար­հիս` «ի­մա­նայ ընդ հրեշ­տա­կաց, զգայ ընդ կեն­դա­նեաց, ա­ճէ ընդ տնկոց, գոյ ընդ անշն­չից» (Հարց., էջ 231-232): «Ի­մա­նայ ընդ հրեշ­տա­կաց»-ա­հա այ­սով է նա տար­բեր­վում երկ­րավոր ա­րա­րած­նե­րից: Մար­դու ձգտումն ու հառաջա­դի­մու­թյունն էլ բա­նա­կա­նու­թյուն ու գի­տակ­ցու­թյունն է, ա­ռանց ո­րոնց նա յուր գո­յու­թյունը չէ ճա­նա­չում ու ցան­կա­լի չէ հա­մա­րում: Իսկ ե­թե մար­դը մի­միայն նյութ է, և նյութն էլ հավի­տե­նա­կան է, ան­շուշտ հավի­տե­նա­կան են և նո­րա մի­ջի բնա­կան օրենք­ներն, ինչ­պես, օ­րի­նակ, ի­րե­րի երկ­րաձ­գու­թյան օրեն­քը: Ու­րեմն, ին­չո՞ւ ա­նա­սուն­ներն էլ չեն հաս­նում գի­տակ­ցու­թյան ու բա­նա­կան կյան­քի. ո՞վ է նո­ցա ար­գե­լում: Ե­թե մի ան­գամ նյու­թից ինք­նորեն հառաջ է ե­կել մար­դը, ին­չո՞ւ այժմ ևս ճճին կամ գոր­տը, կամ կա­պի­կը մարդ չէ դառ­նում «հավի­տե­նա­կան նյու­թի» այդ «հավի­տե­նա­կան հատկու­թյամբ և օրեն­քով»:

Եվ ե­թե մար­դու բա­նա­կա­նու­թյունը նյու­թի հավի­տե­նա­կան «հատկու­թյունն» է, ին­չո՞ւ չէ հիշում յուր ան­ցյալը հա­զա­րավոր տա­րի­նե­րից ա­ռաջ. մի՞թե նոր է գի­տակ­ցու­թյան գա­լիս. հա­պա ինչպե՞ս է հավի­տե­նա­կան, որ միայն մար­դու մեջ է գի­տակ­ցու­թյան գա­լիս: Կամ ի՞նչ ա­սել է «նյու­թի հատկու­թյուն», ե­թե ոչ այն, որ մար­դու մեջ կա բա­ցի նյու­թից և մի բան, որ կազ­մում է նո­րա ինք­նա­գի­տակ­ցու­թյունն ու բա­նա­կա­նու­թյունը: Ըստ այսմ` ինչ­պես էլ դա­տենք, մար­դը մարմ­նով հո­ղիցն է և պատ­կեր է ա­րա­րա­ծա­կան աշ­խար­հի, իսկ գի­տակ­ցու­թյամբ, բա­նա­կա­նու­թյամբ, հո­գով Աս­տու­ծուցն է և պատ­կեր է յուր Ա­րար­չին[6] (Տե՛ս Ծննդ., Բ 7. Է 22. Սաղմ., Ծ 12. ՃԲ 1):

4. Աշ­խար­հը, սկիզբ ու­նե­նա­լով, յուր կար­գավո­րու­թյամբ և օ­րի­նավո­րու­թյամբ դի­մում է դեպի մի նպա­տակ, և այդ դի­տե­լով` ստա­նում ենք նպա­տա­կի գա­ղա­փա­րը: Մենք նկա­տում ենք, որ ա­մե­նայն ինչ ու­նի յուր նպա­տա­կը. ոչ մի բնա­կան զորու­թյուն ան­կարգ և անն­պա­տակ չէ ներ­գոր­ծում: Մի ժա­մա­նակ ե­պի­կու­րյանք պնդում էին այն տե­սու­թյունը, թե ա­մե­նայն ինչ պա­տա­հա­կան է, դո­ցա դեմ գրեց Դիո­նի­սիոս Ա­ղեք­սանդ­րա­ցին և այժմ էլ գի­տու­թյան մեջ «պա­տա­հա­կան» ան­հաս­կա­նա­լի խոս­քը դավա­նել նույն է, թե չգի­տե­մու­թյան մեջ մտնել: Աշ­խար­հի նպա­տա­կավո­րու­թյունը հաստա­տվեց և՛ գիտ­նա­կան գյու­տե­րով, և՛ հառաջա­դի­մու­թյան բո­լոր փաստե­րով, և՛ ի­րո­ղու­թյամբ. ու­սո­ղու­թյունն ևս ճշտու­թյուն ու հա­շիվ գտավ երկ­նա­յին մարմ­նոց մեջ, ո­րով ամ­րաց­րեց նպա­տա­կավո­րու­թյան գա­ղա­փա­րը մեր մեջ, զի որ­տեղ օրենք կա, այն­տեղ չի կա­րող նպա­տակ չլի­նել:

Բայց ոչ միայն ար­տա­քին աշ­խար­հը, այլև մեր ներ­քին կյան­քը պարզ հաստա­տու­թյուն է այդ ճշմար­տու­թյան. մար­դը մտա­ծում է ո­րոշ օրեն­քով, գոր­ծում է ո­րոշ օրեն­քով, և մին­չև ան­գամ նո­րա ա­զա­տու­թյունն ու բա­րո­յա­կան պար­տավո­րու­թյունը դի­մում է միշտ դեպի բարձրն ու ար­դա­րու­թյան հա­տու­ցու­մը կամ ի­րավանց և ար­դա­րու­թյան հավա­սա­րա­ցու­մը: Ա­ռա­քի­նի­նե­րը այս­տեղ նեղ­վում են ա­ռա­քի­նու­թյան ի­րա­կա­նաց­ման հա­մար և ար­դա­րա­ցումն ու հա­տու­ցու­մը հան­դեր­ձյալից սպա­սում: Բո­լոր ազ­գերն էլ ու­նեին այս ակն­կա­լու­թյունը, վասնզի ա­մեն­քի մեջ կա ան­ցյալ փառ­քից անկ­ման զգա­ցու­մը և ա­մենքն էլ ու­զում են վերս­տին բարձ­րա­նալ նույն դիր­քին: Եվ ո­րով­հե­տև նույնիսկ այժմ­յանից հա­տու­ցում է լի­նում, մեր ամեն գոր­ծի հա­տու­ցու­մը ստա­նում ենք այժ­մյանից, այդ ի­րո­ղու­թյունը պարզ հավաստիք է հան­դեր­ձյալի հա­տուց­ման:

Կա մեղք` կա և հա­տու­ցում. կա խղճի ձայն` կա և ար­դա­րա­ցումն, և այս բա­րո­յա­կան ա­պա­ցույցը հաստա­տում է աշ­խար­հի նպա­տա­կավո­րու­թյունը: Եվ ինչ­պես որ աշ­խար­հի սկզբի պատ­ճա­ռը Աս­տված է, այն­պես էլ Աս­տված է աշ­խար­հի նպա­տա­կը դնող ո­րո­շո­ղը: Աշ­խար­հի սկիզ­բը միու­թյուն է և մեկ պատ­ճա­ռից է, ուստիև դո­րա­նից ե­լած բո­լոր օրենք­ներն ու նո­ցա ներ­դաշ­նա­կու­թյունը մեկ է և ան­խախտ. այդ օրենք­ներն ու ներ­դաշ­նա­կու­թյունը յուրյանց հառաջա­դի­մու­թյան և հարա­տև ծավալ­ման մեջ դար­ձյալ մեկ կլի­նին և ան­խախտ, վասնզի վերջն ևս մեկ է, որ է Աս­տված: Ըստ ո­րում` մի գործ այն ժա­մա­նակ է խո­հա­կան և օ­րի­նավոր, երբ նույնիսկ յուր սկզբնավո­րու­թյան մեջ բո­վան­դա­կում է նաև յուր նպա­տա­կը: Սո­վո­րա­կան գոր­ծե­րի թե­րու­թյունը և ա­նա­ջո­ղու­թյունը ծա­գում է այս իսկ սկզբուն­քից, որ երբեք չենք կա­րո­ղա­նում այն­պի­սի գործ ձեռ­նար­կել, որ յուր սկզբնավո­րու­թյան մեջ ու­նե­նա նաև յուր նպա­տա­կը:

Մեր ամեն մի գոր­ծի մեջ, ընդ­հա­կա­ռակն, ոչ թե նպա­տա­կը սկզբում ու­նե­նա­լով ենք հառաջա­դի­մում, այլ հե­ռու ա­պա­գա­յում մեր աչ­քի ա­ռաջ դնե­լով և առ այն ձգտե­լով: Այ­նու­հե­տև այլևս չենք կա­րո­ղա­նում հաստա­տա­պես ա­սել, թե ար­դյո՞ք կհաս­նենք այդ նպա­տա­կին, քա­նի որ այլ է մեր գոր­ծի ձեռ­նար­կու­թյունը, և ա՛յլ է մեր դի­մաց դրած ա­ղոտ նպա­տա­կը, և ա­նո­րոշ է մեր ճա­նա­պարհն ու հաջո­ղու­թյունը: Այս­պես չէ աստվա­ծա­յին գոր­ծը. աստվա­ծա­յին գոր­ծը ճշմա­րիտ և հաստա­տուն գործ է, ո­րի նպա­տա­կը նույնիսկ յուր մեջ է և յուր սկզբումն է, ըստ ո­րում` և՛ ծավա­լվելով, և՛ հառաջա­դի­մե­լով պետք է ի­րա­կա­նաց­նե այն: Ամ­բողջ աշ­խար­հի ու նո­րա ըն­թաց­քի գա­ղա­փա­րը կար Աս­տու­ծո մեջ և ստա­ցավ յուր գո­յու­թյունը. հե­տևա­բար և ըն­թա­նա­լով յուր ճա­նա­պար­հը ա­մե­նայն հառաջա­դի­մու­թյամբ, պետք է բնա­կա­նա­բար հաս­նի այն նպա­տա­կի ի­րա­կա­նաց­ման, որ կրել է յուր սկզբնավո­րու­թյան մեջ իբ­րև ճշմար­տու­թյուն: Այդ նպա­տա­կը, այդ ճշմար­տու­թյունը Աս­տու­ծո մեջ էր, և ու­րեմն առ նա է դի­մում, և Աստ­ված է նո­րա կա­տա­րու­մը (տե՛ս վա­րը, գլ. Զ. և Է.), որ թե՛ բնու­թյան գրքում և թե՛ Ս. Գրքում հայտ­նում է յուր ան­խախ­տե­լի օրենք­ներն ու ան­փո­փո­խե­լի ճշմար­տու­թյունը:

[1] Ո­րի­գի­նես ընդ­դեմ Կել­սո­սի, Դ 5737*:

[2] Լուկ­րե­ցիոս, Հարց, 21438*:

[3] «Դար­վի­նի կյան­քը», 1887, Գ 18. Կանտ. «Երկնքի բնա­պատ­մու­թյունը», էջ 14:

[4] Տե՛ս և Դանիլևսկու ռսերեն` «Դարվինիզմ» քննաբանական գիրքը40*. և Գլագոլև, «Ծագումն և սկզբնական վիճակը մարդկ. սեռի», Մոսկվա, 1894:

[5] «Նշան կենդանութեան տուեալ է յԱստուծոյ ի քարն մագնիտ, որ է անդամանդն եւ այն կենդանական նշանօքն բռնէ զերկաթն. եւ ապա ի բոյսս եւ ի տունկս ետ Աստուած զնշան կենդանութեան. եւ ապա ի կառաբոյսս եւ ի խեցեմորթս», և ապա հետզհետե հասնում է մինչև չորքոտանիքը: Հայսմավուրք:

[6] «Արարիչն Աստուած` զեղական արարածոց կենդանեաց ազգ` յերիս սեռս զանա­զա­նեալ որոշեաց. նախ եղելոց հոգեղինացն զօրութեանց զվերին կայեանսն` առ ին­քեամբ եւ հուպ ընդ իւր տալով տեղի բնակութեան, իսկ զգալեաց եւ անասուն կենդա­նեաց, որ յերկրէ` սահմանեաց ի սոյնս, յորմէ ստեղծան` բազմանալ, եւ ի ծոց անդ մօրն դարձեալ լուծանել: Այլ զբանաւորս զայս մարդ յետոյ քան զբնաւսն ի ներս մուծեալ` որպէս ուսաք ի պատմութենէն, շաղկապուած եւ խառնուած արար սովաւ իմանալեաց եւ զգալեացն էութեանց. քանզի առ հող յերկրէ, ուստի անասնոցն ջոկք գոյացան, եւ փչեաց յերեսս նորա շունչ կենդանի, որով իմանալի պատկերն Աստուծոյ ի նա էացաւ. եւ եղեւ մարդն հողեղէն որպէս զանասունսն, եւ պատկեր Աստուծոյ` որպէս զհրեշ­տակս իմանալին այն հոգով…»: Ն. Լամբր., Մեկն., 109:

Արշակ Տեր-Միքելյան

«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս