Բաժիններ՝

Ջրանջատումների որոշ դեպքերում օպերատորը ստանում է ավտոմատ տուգանք` հոգուտ սպառողի. Գարեգին Բաղրամյան

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, պատասխանելով վերջին շրջանում հաճախակի դարձած ջրանջատումների մասին հարցին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ասաց՝ եթե հանրապետությունում ջրանջատումները կապված լինեն սպասարկման որակի կամ ժամային խախտումների հետ, ապա օպերատորը կստանա ավտոմատ տուգանք։

«Այս դեպքում մենք երկարաժամկետ վարույթ չենք իրականացնում, ավտոմատ տուգանքները փոխանցվում են սպառողի հաշիվներին»,– ասաց նա։

Նրա խոսքով՝ կա նաև տուգանքների այլ ձև, երբ հանձնաժողովը վարույթ է իրականացնում ու տուգանքներն այդ դեպքում փոխանցվում է պետական բյուջե։

Բաղրամյանը տեղեկացրեց, որ այս պահին իրենց մոտ քննվող բազմաթիվ բողոք–դիմումներ կան, որոնք ուղղված են «Վեոլիա ջուր» ընկերությանը՝ միաժամանակ նշելով, որ դա սեզոնային է և «ամեն ամառ էլ լինում է«։

Իսկ ինչ վերաբերում է ջրի որակին, ապա Բաղրամյանը նշեց, որ ջրի որակի հետ կապված վարույթ իրականացնելու հնարավորություն ՀԾԿՀ–ն չունի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս