«Ես, իրոք, շատ վախենում եմ Սյունիքի համար, որ սկսել եք ճանապարհ սարքել։ Որտեղ սարքեցիք ճանապարհ, ստացվեց մեր համար չէր…»։
Օգոստոսի 19-24-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։
Օգոստոսի 18-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 12-րդ կմ-ին «Օպել» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել:
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։
Շրջաններում փորձ է արվում գյուղական համայնքների բնակիչներին ալյուր տրամադրելով հացի փռերի հնարավորությունն առավելապես ուղղել քաղաքային համայնքների բնակիչների կարիքների բավարարմանը։
Ավարտվել է մի շարք քաղաքացիների կողմից տեւական ժամանակ հարկեր եւ մաքսատուրք չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։
Կատարվում է նախաքննություն:
Ինքնասպանություն գործած քաղաքացիների մեծ մասը արական սեռի ներկայացուցիչներ են, սրան գումարվում են նաև Զինված ուժերում տեղի ունեցած ինքնասպանությունները։
Այրվել են խորդանոցը (մոտ 8 քմ) և մոտ 90 հակ անասնակեր։
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Վրաստանում գործազուրկների թվաքանակը 2023 թ. երկրորդ եռամսյակում նվազել է 14,6 հազարով, այսինքն՝ 5,2 %-ով՝ 2022 թվականի համապատասխան ժամանակաշրջանի տվյալների համեմատությամբ: Այս մասին տեղեկացնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը:
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 10։08-ին, մարվել՝ 10։21-ին։
Ապօրինի զենք-զինամթերքի հանձնման դեպքեր են արձանագրվել
Մարիխուանայով փաթեթը նետել էր․ Երևանի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արագածոտնի մարզի 35-ամյա բնակչի սպանության հանգամանքները, շարժառիթը:
Առաքյալները Քրիստոսի Հարությունից հետո տարածեցին Ավետարանը ողջ աշխարհով: Քրիստոս, խոսելով Երուսաղեմի տաճարի կործանման և վախճանի մասին, ասում է, որ պիտի լինեն պատերազմներ, աղետներ, Ավետարանը պիտի քարոզվի ամբողջ աշխարհում և ապա պիտի գա վախճանը (Մատթ. 24.6-13, Մարկ. 13.7-10, Ղուկ. 21.9): Որոշ աղանդներ այս վախճանը հասկանում են որպես աշխարհի վախճանը:
Օգոստոսի 17-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Աշտարակի Երևանյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ադրբեջանի տարածքից կրակոցներ են արձակվել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է Էջմիածին քաղաքի 41-ամյա բնակչուհու դեմքին ծծմբաթթու լցնելու փորձի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ևս երկու մեղադրյալների՝ հանցագործության կազմակերպիչների մասով նախաքննությունը:
Կատարվում է քննություն:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար, ուղարկվել են հսկող դատախազին:
Եվրոպական հանձնաժողովի որոշումը կայացվել է Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտի գործառույթների, ինչպես նաև իրականացվող վերահսկողության արդյունքների հիման վրա»,- նշված է հաղորդագրության մեջ
Կարմիր խաչը դեռ հաստատում չի ստացել ողբերգական վթարի հետևանքով զոհված, արցախցու աճյունը տեղափոխելու հնարավորության մասին։
«Թուրքիայի կանանց ասոցիացիաների դաշնության» կողմից 2023-ին կանանց սպանությունների վերաբերյալ պատրաստած զեկույցի համաձայն՝ միայն հուլիսին տղամարդկանց կողմից սպանվել է 28 կին, որոնցից 5-ի մահը որակվել է «կասկածելի»:
Պարզվել է, որ կինը՝ Աննա Արևշատյանը նախկինում դատապարտված եղել է՝ աշխատանքային թրաֆիքինգի ենթարկվելու մասին սուտ մատնություն կատարելու համար, մեղավոր ճանաչվել, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, իսկ նրա ամուսինը՝ Թաթուլ Մադաթյանը, կալանավորված է երկու աղջիկ երեխաներին սեռական բռնության ենթարկելու համար։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է զենքի գործադրմամբ խուլիգանության և հանցավոր կազմակերպությանը մասնակցելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից մեկ անձի վերաբերյալ անջատված մասով նախաքննությունը: