
Դաշտավան բնակավայրում գտնվող վնասված կամրջի հատվածում ավտոմեքենաները երթևեկելու են մեկ ուղեմասով

Դաշտավան բնակավայրում գտնվող վնասված կամրջի հատվածում, որը Հ-13, /Մ-3/ (Վաղարշապատ) – Մասիս – /Մ-2/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի վրա է, տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով կատարվել է երթևեկության կազմակերպման սխեմայի փոփոխություն։
Ինչպես տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, ավտոմեքենաները երթևեկելու են մեկ ուղեմասով։
Նշվում է, որ կամրջի հատվածում սահմանվել է անցման հերթականություն։