Բաժիններ՝

Օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 19-24-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։

Երևան քաղաքում՝

Oգոստոսի 19-ի, 20-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Օգոստոսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օգոստոսի 19-24-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 19-ի, 21-24-ին, կեսօրից հետո, 20-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։

Քամին՝ արևմտյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-20-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, 22-24-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս