
Շիրակի մարզի Մեղրաշատ գյուղում խորդանոց և մոտ 90 հակ անասնակեր է այրվել

Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 18-ին, ժամը 14:30-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Մեղրաշատ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ այրվում են խորդանոցը և անասնակեր:
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 15:18-ին, մարվել՝ 16:17-ին: Այրվել են խորդանոցը (մոտ 8 քմ) և մոտ 90 հակ անասնակեր։