2023թ. Թուրքիայում ավելի քան 200 կին է սպանվել
«Թուրքիայի կանանց ասոցիացիաների դաշնության» կողմից 2023-ին կանանց սպանությունների վերաբերյալ պատրաստած զեկույցի համաձայն՝ միայն հուլիսին տղամարդկանց կողմից սպանվել է 28 կին, որոնցից 5-ի մահը որակվել է «կասկածելի»: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Կանանցից 11-ը եղել է ամուսնացած, 12-ը՝ այրի, 4-ը՝ բաժանված, իսկ 1-ը` կրոնական ամուսնության մեջ:
Իսկ թուրքական «Anka» տեղեկատվական կենտրոնի տվյալենրի համաձայն՝ նշված ամսում 13 կին սպասնվել է միասն բնակվող տղամարդու, 7 կին՝ նախկին ամուսնու, 2 կին՝ ծանոթ տղամարդու, 1 կին՝ քրոջ կամ մոր հետ կապ ունեցող տղամարդու կողմից:
Ընդհանուր առմամբ 2023-ին սպանված կանանց թիվը հասնում է 227-ի: Նրանցից 99-ը սպանվել է հրաձգային զենքի, 49-ը՝ կտրող ծակող գործիքի միջոցով: 18 կին բարձր վայրից ցած է նետվել, 8-ին խեղդել են, 53 կնոջ սպանության հանգամանքներն էլ դեռևս քննվում են: