
Երևանի Շիրակի փողոցում ավտոտնակ է այրվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն հուլիսի 31-ին, ժամը 09։57-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 2ա շենքի բակում գտնվող ավտոտնակում հրդեհ է բռնկվել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 10։08-ին, մարվել՝ 10։21-ին։ Այրվել են ավտոտնակը (15 քմ, ներսում ավտոմեքենա չի եղել), տանիքին կուտակած վառելափայտ (2 խմ) և հարակից ավտոտնակում (15 քմ) գտնվող կենցաղային իրեր՝ մասամբ (2 քմ)