Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են ԿԽՄԿ-ի գրասենյակի մոտ․ պահանջում են վթարի զոհ դարձած Հելեն Դադալյանի դին Արցախ տեղափոխել. Tert.am

Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Կարմիր խաչին միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մոտ։

Tert.am-ի փոխանցմամբ` նրանք պահանջում են միջոցներ ձեռնարկել Հելեն Դադալյանի դին Արցախ տեղափոխելու համար, նրա ընտանիքի մոտ։

Այս պահին աղջկա դին Գորիսի դիահերձարանում է։

Կարմիր խաչը դեռ հաստատում չի ստացել ողբերգական վթարի հետևանքով զոհված, արցախցու աճյունը տեղափոխելու հնարավորության մասին։

«Բայց մենք պատրաստ ենք և դրական որոշման դեպքում անպայման օգնություն կտրամադրենք, այս պահին չեմ կարող հաստատել, որ նման պայմանավորվածություն ունենք»։

Հելեն Դադայանը Արցախի Ճարտար գյուղից էր։ Նրա ընտանիքը շրջափակման մեջ է։

Նա Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետրում, Լանջիկ գյուղի մոտ վերջերս տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերից մեկն է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031