
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության առանձին շրջաններում սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 5-ի գիշերը, իսկ շրջանների զգալի մասում հոկտեմբերի 1-4-ը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։
Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարության Հիրդոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Հոկտեմբերի 5-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-4-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։
Երևան քաղաքում սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 1-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։