Բաժիններ՝

Ծնողները գանգուղեղի վնասվածքով բուժօգնության են տեղափոխել 2 տարեկան տղային

Սեպտեմբերի 29-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հայտնել են, որ նախորդ օրը, կեսգիշերին մոտ, Արմավիր քաղաքի եկեղեցու մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժողի ծնողները գանգուղեղի վնասվածքով բուժօգնության են տեղափոխել երկու տարեկան մի տղայի:

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեխան վնասվածքը ստացել է սեպտեմբերի 28-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի Երևանյան և Բաղրամյան փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2107» և «Կիա Ֆորտե» մակնիշի մեքենաների բախման հետևանքով։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս