Բաժիններ՝

«Ես արդեն Երևանում եմ՝ բոլոր արցախցիների պես՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված». Արտակ Բեգլարյան

Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես արդեն Երևանում եմ՝ բոլոր արցախցիների պես՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված:

Առաջինը եկա Եռաբլուր՝ մեր հերոսներին շնորհակալություն ու ներողություն ասելու, այնուհետև՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Արցախի համար համազգային աղոթքի: Հաջորդիվ կմեկնեմ արցախցի փախստականներին ընդունելու կետ, որպեսզի ես էլ իմ ներդրումն ունենամ ժողովրդիս տառապանքները մեղմելու գործում:

Անցյալի ու ապագայի վերաբերյալ իմ կարծիքն ու մոտեցումները կներկայացնեմ առաջիկայում՝ համապատասխան պահի ու ձևաչափով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031