Ըստ աղբյուրի՝ փրկարարները «Բովեր» կոչվող հանդամասում հայտնաբերել են Ս. Հ․-ին (ծնված 2007 թ․) և Գ. Ա․-ին (ծնված 2007 թ․) և տեղափոխել Նոյեմբերյան քաղաք:
Դեպքերի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Տավուշի մարզային քննչական կոմիտե:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Հայաստանում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը կանցկացվի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 19-րդ փառատոնը։
Թուրքիայի հյուսիսարևմտյան Թեքիրդաղ նահանգի «Նամըք Քեմալ» համալսարանում անցկացվել է «Գյուղատնտեսությանը սպառնացող վտանգ․ երաշտ» թեմայով համաժողով։
Մոլի ծխող արվեստագետը գնում է եկեղեցի, կանգնում խորանի առջև և ասում.
Հոկտեմբերի 25-ին, ժամը 09.55-ին, Երևանի Մոսկովյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա», «Օպել», երեք «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ և «Յամահա» մոտոցիկլը. 38-ամյա մոտոցիկլիստը և «Նիսաններից» մեկի 49-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 20.20-ին, Գյումրի քաղաքի Մազմանյան և Խրիմյան Հայրիկի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ», «Մերսեդես» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «Լեքսուսը» հետնամասով հարվածել է երկու անցորդների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ըստ աղբյուրի՝ փաթեթից հայտնաբերվել է սև պատյան, որին կցված է եղել կարմիր, կպչուն ժապավենով փաթեթ։
Կատարվում է քննություն:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանը ողջունել է Հայաստանում ներկայացուցչություն բացելու ընկերության մտադրությունը և բնագավառի ներկայացուցիչների հետ գործակցության ուղիների նախանշումը․ «Կոմիտեն բարձր է գնահատում նման միջոցառումների անցկացումը, որոնք միտված են նոր տեխնոլոգիաների, նորարարական մտքի ներկայացմանն ու քաղաքաշինութան բնագավառի զարգացմանը։
Խափանման միջոցը՝ կալանք:
Ադրբեջանի կողմից Արցախից բռնի տեղահանվելուց ու Հայաստան տեղափոխվելուց հետո արցախահայերը բախվում են տարատեսակ խնդիրների՝ սկսած բնակարանների բարձր վճարներից մինչև մեքենաների ԱՊՊԱ-ի բացակայությամբ պայմանավորված տուգանքներ։
ՀՀ Ոստիկանապետի կողմից այսօր վարչական վերադասության կարգով վերանայվել և բեկանվել են այն բոլոր վարչական ակտերը, որոնք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձ վարորդների նկատմամբ կայացվել են սեպտեմբերի 21-ից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում՝ Պարեկային ծառայության, Ճանապարհային ոստիկանության՝ Արարատի, Սյունիքի և Վայոց Ձորի գումարտակների կողմից և տեսալուսանկարահանման սարքերի միջոցով արձանագրված խախտումներով։
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների կողմից բացահայտվել է Բավրա պետական սահմանի անցման կետով՝ չհայտարարագրման եղանակով, թանկարժեք բջջային հեռախոսների ապօրինի տեղափոխման դեպք։
Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 և Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի թիվ 405-Ն որոշումների համաձայն՝ կառուցապատվող հողամասին հարող և շինհրապարակի սահմաններում ներառված հողամասը կառուցապատողին տրամադրվում է վարձակալության:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում գործող «ԱՐԱՔՍԻ ԱՎԱԶԱՆ» ՍՊԸ-ում կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ տնտեսվարողին պատկանող ավազի լվացման կետում և քարի վերամշակման արտադրամասում ապօրինի ջրառ է իրականացվում տարածքում առկա գործող ստորերկրյա ապօրինի խորքային 2 հորից՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։
Հիվանդ մարդիկ ենք, ինչքա՞ն կարելի է սպասել մի երկու կոպեկ ստանալու համար. Արցախից բռնի տեղահանված
Երկու տղաս՝ զոհված, քոչվորները մեզ դարձրեցին փախստական. Արցախից բռնի տեղահանված
Օրենքի սահմաններում օգնում ենք արցախցիների արգելանքը հանել դրամական հաշիվներից. հարկադիր կատարող
Եթե անվտանգությունը ապահովեն, գուցե մտածենք վերադարձի մասին. Արցախից բռնի տեղահանված
Մարտունուց մի կերպ փախել ենք, ոչ մի բան չենք վերցրել. Արցախից բռնի տեղահանված
Պիտի աշխատանք գտնեք, մեր հույսը դա է միայն. Արցախից բռնի տեղահանված
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վարդենիսի նստավայրում այսօր շարունակվում է Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինվորի գործի քննությունը: Դատաքննությունը մեկնարկել է այս տարվա սեպտեմբերի 12-ին. այսօր ընթանում է թվով 3-րդ դատական նիստը:
Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալված անձի կողմից թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու մասով նախաքննությունը: