Շինարարության ոլորտի ռուս մասնագետները հայ գործընկերներին ներկայացրել են շինարարական նոր արտադրատեսակ

Քաղաքաշինության կոմիտեի աջակցությամբ հոկտեմբերի 26-ին մասնագիտական հանրության համար անցկացվել է սեմինար նոր տեսակի ամրանների տեխնիկական առանձնահատկությունների և հայաստանյան շինարարական ծրագրերում դրանց կիրառման հնարավորությունների մասին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։

Ռուսաստանյան «Новосталь-М» մետաղագործական խոշոր ընկերության մասնագետները հանդիպմանը մասնակցող ճարտարապետներին, կոնստրուկտորներին, շինարարներներին ներկայացրել են ընկերության նորարարական արտադրանքը՝ բարձր ամրության «А550СК» տեսակի ամրանը և երկրաշարժադիմացկունության տեսանկյունից դրանց կիրառման առավելությունները։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանը ողջունել է Հայաստանում ներկայացուցչություն բացելու ընկերության մտադրությունը և բնագավառի ներկայացուցիչների հետ գործակցության ուղիների նախանշումը․ «Կոմիտեն բարձր է գնահատում նման միջոցառումների անցկացումը, որոնք միտված են նոր տեխնոլոգիաների, նորարարական մտքի ներկայացմանն ու քաղաքաշինութան բնագավառի զարգացմանը։ Կարևորում ենք մետաղագործական խոշոր ընկերությունների մուտքը հայկական շուկա և որպես քաղաքաշինության բնագավառի լիազոր պետական մարմին՝ պատրաստ ենք դիտարկելու Հայաստանում գործող քաղաքաշինական նորմերի ու ստանդարտների շրջանակում նոր արտադրատեսակի կիրառությունն ապահովելու հնարավորությունը՝ ցուցաբերելով անհրաժեշտ աջակցություն»։

«Новосталь-М» հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Կրուգլովը սեմինարի մասնակիցներին տեղեկացրել է, որ ընկերության արտադրանքը ներկայացված է աշխարհի ավելի քան 70 երկրում։ Նա մանրամասներ է հայտնել ամրանների որակի փորձարկման, կիրառության հիմնական ուղղությունների և արդյունավետության մասին։

Ամիսներ առաջ հոլդինգի ներկայացուցիչները հանդիպել էին Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հետ՝ քննարկելով Հայաստանի շինարարության ոլորտում ընկերության ներգրավմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031