Շատ կցանկանայի, որ ամբողջությամբ նոր վերելակներ ներկրեինք, և ամբողջ քաղաքի վերելակները փոխվեին: Մի վերելակը սովորաբար 25 տարի տարի ծառայելուց հետո ենթակա է լինում փոփոխման:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարությունը՝ ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի քրեական գործի ընքացքի վերաբերյալ:
Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետի («Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը») հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում ԱԱԾ և հարկային ստուգումները շարունակվում են:
Բացի այդ, քանի որ փոքրիկն ունի գլխուղեղի արյունազեղում, անընդհատ քնեցվում է, որպեսզի արյունը ներծծվի: Իսկ վթարի հետեւանքով տուժած եւ վիրահատության ենթարկված մյուս որդին` 9-ամյա Մհեր Բաղդասարյանը գիտակցության է եղել եւ այսօր արդեն նրան կերակրել են:
Երեկ երեկոյան Էրեբունի վարչական շրջանում, իր տանը ՏՏ տեսակի ատրճանակով ինքնասպանություն էր գործել գործարար Միշա Քալանթարյանը, ով գործարար Հայրապետյանների ընտանիքից է` Փայլակ Հայրապետյանի եղբայրը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 22-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ փողոցներում ջրամատակարարումը դադարեցվելու է:
168.am-ի թղթակցի հետ զրույցում Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրեն Ռոբերտ Սահակյանն ասաց. «Հրանուշին և իր երեխային ոչինչ չի պատահել: Մենք զննել ենք Հրանուշին, պարզել, որ նա ոչ միայն որևէ վնասվածք, այլև քերծվածք չի ստացել, և ճանապարհել ենք տուն»:
Օգոստոսի 23-ին Աբունա Պաուլոս Պատրիարքի հուղարկավորության արարողությանը կմասնակցի նաեւ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու պատվիրակությունը:
«Հայաստանը Աշոտի նմանի պատճառով չի ստացել իր 100 միլիոն վարկը, ինչի արդյունքում կգործարկվեր 23 ֆաբրիկա, և շուրջ 10 հազար աշխատատեղ կբացվեր»։
Մինչ իր գործընկերների այցելությունը Վարհավար, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը հերքել էր գյուղում փլուզումների փաստը։
Ըստ մեղադրանքի՝ Արտուշ Հակոբյանը, հանդիսանալով բանդայի ղեկավար, կազմակերպել է Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումները:
Բնապահպանների խոսքով՝ Հայաստանի հանքերը բաժանվել են մի քանի ընկերությունների, որոնք մրցույթով չեն ընտրվել: «Եթե դու հանք ես ուզում շահագործել, պետք է ամենալավ ընկերությանը վստահես այդ գործը: Բայց մեր հանքերը շահագործման են տալիս անփորձ ընկերություններին»,- ասաց Ինգա Զարաֆյանը:
Տեղի ունեցածը լուսաբանելիս տարբեր լրատվամիջոցներ ինքնասպանություն գործող անձին ներկայացրել են տարբեր ազգանուններով` Քալանթարյան և Հայրապետյան: Ներսես Նազարյանը դա այսպես մեկնաբանեց. «Միշա Քալանթարյանը, ում պատկանում է Երևանի գաջի գործարանը, «Հայաստան» հանրախանութի և BMW խանութներրի ցանցի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի հարազատ եղբայրն է: Պարզապես իրենց ազգը երկու ազգանուն ունի»:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի զարմիկը՝ այս տարվա հուլիսի 7-ին կալանավորված Արման Բադալյանն ազատ է արձակվել:
«Պերնո Ռիկար»-ին է պատկանում նաև Երևանի կոնյակի գործարանն ու գինի և ալկոհոլային խմիչքներ արտադրող GWS վրացական ընկերությունը:
Երևանից մեկնեց կցորդիչով 2 բեռնատար, ևս մեկը շարասյանը կմիանա Հոկտեմբերյանից, երկու նմանատիպ բեռնատար էլ` Ջերմուկից:
Ընդհանուր առմամբ, հունիսի 1-ից մինչև օգոստոսի 16-ը վաճառվել է «Արմենիա» ֆիրմային գնացքի 39 005 տոմս, ինչը 27,3%-ով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը, երբ վաճառվել էր 30 646 տոմս:
Քաղաքացիները ահազանգել են նաև 1-03 ծառայություն, որպեսզի կանչով դեպքի վայր մոտենան Երևան-Սևան մայրուղու վրա ծառայություն կատարող 1-03 բրիգադի աշխատակիցները, սակայն չսպասելով բրիգադի ժամանմանը…
Նախօրեին դատարանը 3-ական տարվա ազատազրկման էր դատապարտել խմբի անդամներ 24-ամյա Մարիա Ալյոխինային, 22-ամյա Նադեժդա Տոլոկոննիկովային և 30-ամյա Եկատերինա Սամուցևիչին` փետրվարին Քրիստոս Փրկչի տաճարում խուլիգանություն անելու մեղադրանքով: Նրանք տաճարի խորանի առջև երգել էին. «Աստվածամա՛յր, վտարի՛ր Պուտինին»:
Ինքնասպանություն գործած քաղաքացին Հայրապետյանների ազգականն է, գործարար Միշա Քալանթարյանը:
Օգոստոսի 18-ին, ժամը 02.45-ին, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1986 թ. ծնված Աբուլֆազ Ք.-ից ոստիկանությունում ընդունվել է հաղորդում, որ օգոստոսի 17-ին իր երկու ընկերների հետ Սևանի թերակղզու ավտոկայանատեղի մոտ գտնվող ռեստորանում ձուկ են կերել, որից հետո իրենց վատ են զգացել և գալով Երևան` ժամը 22.30-ին բուժօգնություն են դիմել հիվանդանոց:
Այսօր ժամը 10:00-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ նիստի ընթացքում քննվում է «Սիվիլիթաս» Հիմնադրամի բողոքը:
Մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը գյուղացին ՀՀ գյուղնախարարությանը պետք է հետ վերադարձնի վերցրած ցորենի սերմացուի պարտքը: Եվ սա՝ այն դեպքում, երբ երաշտի, անջրդի հողերի, սերմացուի՝ բնակլիմայական պայմաններին չհարմարվելու պատճառով, գյուղացին այս տարի բերք չի ստացել:
Նման իրավիճակ է տիրում նաեւ Իսպանիայում: Կատալոնիայում, Անդալուսիայում եւ Սեվիլիայում այսօր սպասվում է 40 աստիճան տաքություն: Զբոսաշրջիկները հրաժարվում են քաղաքային զբոսանքներից` նախընտրելով ավելի շատ ժամանակ անցկացնել ջրի մոտ:
Օգոստոսի 17-ին կեսգիշերին մոտ Ոստիկանության Էրէբունի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ազատամարտիկների 183 (Նախկին Դիմիդրով) հասցեում, ըստ նախնական տեղեկությունների` հրազենով ինքնասպան է եղել հայտնի գործարար Միշա Հայրապետյանը:
Այս տարի Լոնդոնը յուրահատուկ պատրաստվածությամբ և շուքով է դիմավորելու պարաօլիմպիական խաղերի մարզիկներին ու հյուրերին: Մեծ Բրիտանիայի կառավարությունը վստահ է, որ այս Պարաօլիմպիական խաղերը աննախադեպ են լինելու իրենց ճոխությամբ և Լոնդոն ժամանած հյուրերի թվով:
Օգոստոսի 17-ին ոստիկանության Վաղարշապատի անձնագրային բաժանմունքի նախաձեռնությամբ, բաժանմունքի պետ Անդրանիկ Ադամյանը հանդիսավոր պայմաններում ՀՀ քաղաքացու անձնագիր հանձնեց Մարշալ Բաղրամյան գյուղի ամենատարեց բնակչին` 104-ամյա Մովսես Դերմիշյանին:
Հայաստանում գյուղմթերքի սերմացու արտադրում են հիմնականում տեղի մասնավոր ընկերությունները: Կան մշակաբույսերի տարատեսակներ, որոնց սերմերը ներմուծվում են սերմարտադրող կազմակերպության ներկայացուցիչների միջոցով` սպառողին համապատասխան սերտիֆիկատ տրամադրելով:
Վթարի արդյունքում Ստեփանավանի բժշկական կենտրոն են տեղափոխվել «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի մեքենայի վարորդ Արտաշես Խամբեկյանը եւ եւս 3 ուղեւորներ, որոնց մեջ ըստ նախնական տվյալների 10-ամյա երեխա կա:
Այսօր 168.am-ին է դիմել քաղաքացի Դավիթ Ծաղիկյանը`տեղեկացնելով, որ երկուշաբթի օրվանից նախագահական նստավայրում նստացույց է անելու: