 
                        Վատացել է Գորիսում ծեծված աշակերտի առողջական վիճակը
 
                                    hetq.am-ի փոխանցմամբ` Գորիսի թիվ 1 ավագ դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքի զոհը` նույն դպրոցի տասներորդ դասարանի աշակերտ Կ.Մ.-ն առոջական լուրջ խնդիրներ ունի: Նա երեկ դպրոցում վատացել է: Ծնողները այսօր տղային Գորիսից տեղափոխել են Երևան:
Հիշեցնենք, որ Գորիս քաղաքի թիվ 1 դպրոցի բակում տեղի էր ունեցել վիճաբանություն դպրոցականներ Հ.Գ.-ի և Գ.Շ-ի միջև: Վիճաբանությանը միջամտել է դպրոցի տասներորդ դասարանցի աշակերտ Կ.Մ.-ն: Հ.Գ.-ն զանգահարել է իր բարեկամներին: Արդյունքում Հ.Գ.-ի կանչով դպրոց ժամանած անձինք դաժանաբար ծեծել են Կ.Մ-ին: Ծեծված տղան` Կ.Մ.-ն, մեկ շաբաթ բացակայելուց հետո, միայն երեկ էր դպրոց գնացել:
Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        